ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել են «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքները

Հունիսի 26, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհակալագրեր է հանձնել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրում ներառված դպրոցներին և ուսուցիչներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրի շրջանակում երեխաներին ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ են փոխանցվել, որոնք հնարավորություն կտան որոշակի հմտություններ և ֆինանսական գիտելիքներ ունենալով՝ հետագայում ճիշտ կողմնորոշվել, տնօրինել սեփական գումարը, ինչպես նաև խնայողություն անել: «Այս ծրագիրը ԿԳՆ-ի համար հենց այս հենքով է կարևոր, քանի որ այն օգնում է մտածողություն զարգացնել: Երեխաները դեռևս փոքր տարիքից պետք է ունենան ֆինանսական գիտելիքներ, գրագիտություն և ամենակարևորը՝ ֆինանսական իրավունքի գիտակցություն»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է ապահովել հետադարձ կապ ուսուցիչների հետ, վերհանել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, վերամշակել այն և շտկել բոլոր խնդիրները: Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը բավականին հավակնոտ է՝ հաշվի առնելով, որ հետագայում այն ներդրվելու է գրեթե ամբողջ հանրապետությունում:

Նշվել է, որ դեռևս 2014 թվականին ՀՀ կառավարութունը հավանության էր արժանացրել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, որում առավել կարևորություն էր տրված «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրին՝ նախանշելով դրա իրականացման ընդհանուր սկզբունքները: 2015 թվականից ի վեր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի, Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ, մշակել են «Սովորողների ֆինանսական կոմպետենցիաների մատրից» փաստաթուղթը, որը սահմանում է սովորողների համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական գիտելիքը, հմտությունները, վերաբերմունքը և վարքագիծը՝ ըստ կրթական մակարդակների: Բացի այդ, ընտրվել են նաև այն 4 առարկաները, որոնց ծրագրում ինտեգրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը՝ «Ես և շրջակա աշխարհը» (2-ից 4-րդ դասարաններ), «Մաթեմատիկա» (2-ից 6-րդ դասարաններ), «Հասարակագիտություն» (8-ից 11-րդ դասարաններ), «Հանրահաշիվ» (7-ից 11-րդ դասարաններ): 2016 թվականին ձևավորվել է 11 փորձագետից բաղկացած աշխատանքային խումբ, որը զբաղվել է ]րագրի շրջանակում բովանդակային նյութերի մշակմամբ: Հիմք ընդունելով առարկայական չափորոշիչները և ծրագրերը՝ ուսուցիչ վերապատրաստման մոդուլների համաձայն` 2017 թվականին վերապատրաստվել են 14 դպրոցների 46 առարկայական ուսուցիչներ, որոնք 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում փորձարկել են ֆինանսական կրթության բովանդակությունը` առարկաներում ինտեգրելու միջոցով: Ծրագրի փորձարկման արդյունքների հիման վրա վերջնական շտկումներ են իրականացվելու մշակված փաստաթղթերում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսված է ծրագիրը ներդնել նաև ՀՀ բոլոր մարզերի 350 դպրոցներում՝ վերապատրաստելով ավելի քան 3000 ուսուցիչ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն` http://edu.am/index.php/am/news/view/7096

 

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրն արդարացնում է իրեն` https://www.youtube.com/watch?v=W1eBIHU3vaI

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)