ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի Ա.Վանոյանի անվ. դպրոցի սաները՝ հատուկ մրցանակակիրներ

Հունիսի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Կրթական գործընթացին հատուկ տեմպ և որակ են տալիս գիտելիքների ստուգմանն ու ամրապնդմանն ուղղված՝ «Մեղու», «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթները, որոնցում մեր դպրոցի սաները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում՝ արժանանալով հերթական հատուկ մրցանակների, իսկ դպրոցին արժանացնելով հերթական շնորհակալագրերի:

Հայոց լեզվի գիտելիքների ոլորտում  /«Մեղու 2017»/ հատուկ մրցանակի արժանացավ 11-րդ դասարանի սան /հումանիտար հոսք/ Ինեսա Սարգսյանը, իսկ մաթեմատիկական գիտելիքների ստուգատեսում /«Կենգուրու 2017»/՝ 11-րդ դասարանի սաներ /տնտեսագիտական հոսք / Արմեն Հարոյանն ու Գևորգ Կարապետյանը:

Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և հատուկ մրցանակների արժանացած սաների ուսուցիչներին՝ ի գնահատումն կրթության ոլորտում նրանց ներդրումների և ջանքերի:

Դպրոցի տնօրինություն