ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի Ա.Վանոյանի անվ. դպրոցի միջոցառումը՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարելիցին

Հունիսի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Մայիսի առաջին տասնօրյակում մեր դպրոցում կազմակերպվեց հրաձգության մրցույթ, որին մասնակցում էին բոլոր դասարանների հավաքականները: Աշխատանքները ղեկավարում էր դպրոցի զինղեկ Է. Կարապետյանը: Միջոցառումը հերթական անգամ ապացուցեց, որ հայ բազկի ուժը, որի  անկշիռ ապացույցը հայոց հաղթական գոյամարտերն են, հարատև է և մարմնավորում ստանում է դեռ մանկուց, դպրոցահասակ տարիքից: Ակտիվ ու խանդավառ մասնակցության արդյունքում առաջին պատվավոր տեղին արժանացավ 11-րդ Ա դասարանը, երկրորդ տեղը զբաղեցրեց 10-րդ Բ դասարանը, իսկ 3-րդ տեղը՝ 12-րդ դասարանը: Մրցանակային տեղերի արժանացան նաև առանձին աշակերտներ՝ Արմո Բրուտյանը և Գոռ Գևորգյանը /11-րդ դասարան/: Մրցույթում ներգրավված էին նաև ուսուցիչներ: Մրցանակային տեղ զբաղեցրեց քիմիայի ուսուցչուհի Ա. Սարգսյանը: Պատվոգրերը հանձնվեցին  Վերջին դաս միջոցառման ընթացքում:

Դպրոցի տնօրինություն