Մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրները հաղթահարելու նպատակով, Դեռևս 2015 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվել են Կայուն զարգացման 17 նպատակները (ԿԶՆ): Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի, սովի , աղքատության և անհավասարությունների կրճատման, որակյալ կրթության ապահովման և մաքուր միջավայրի պահպանության ու այլ խնդիրներ պարունակող ոլորտների բարելավմանն ուղղված այս համաշխարհային նպատակներն ընդունել է նաև մեր երկիրը՝ ստանձնելով պարտավորություններ հնարավորինս քայլեր ձեռնարկել դրանց մինչև 2013 թ. հասնելու համար: Կարևորելով հանրային իրազեկման անհրաժեշտությունը ԿԶՆ-երի վերաբերյալ, Վորլդ Վիժն Հայաստանի կողմից գործող ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբները ներգրավվեցին դրանց լուսաբանման քաորզարշավին: Տավուշի մարզում ԿԶՆ-երի վերաբերյալ երեխաների շրջանում իրազեկումը բարձրացնելու նպատակով հինգ համայնքների ԻՄՓԱՔԹ ակումբներ նախաձեռնեցին «Կայուն զարգացման նպատակները և երեխաները» ծրագիրը, որոնց շրջանակում Այգեհովիտ, Ազատամուտ, Բերդ, Խաշթառակ և Սարիգյուղ համայնքների դպրոցներում սովորողների շրջանում իրականացրեցին ԿԶՆ-երի ծանոթացման հանդիպումներ, թեմատիկ շնորհանդեսներ, տրամադրեցին տեղեկատվական պաստառներ, օրացույցեր, նպատակների նշմամբ թևնոցներ և շապիկներ: Խմբային աշխատանքների արդյունքում նաև վեր հանվեցին համայնքային խնդիրներ, որոնք տեղական մակարդակում ինչ որ չափով առնչվում են ԿԶՆ-երի հետ: Ակումբների կողմից մշակվեցին ու իրականացվեցին համայնքային նախագծեր, որոնց ամբողջական արդյունքները ներկայացվեցին ամփոփիչ միջոցառմանը: Մասնակցում էին հինգ համայնքների մոտ 130 երեխա և ՏԻՄ-երի, դպրոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ՎՎՀ Տավուշի երիտասարդական ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը նշեց, որ երեխաների դերը հանրային ուշադրոթյունը ԿԶՆ-երի հանդեպ հրավիրելու ուղղությամբ կարևոր է, քանի որ ապագայի խաղաղ ու կայուն զարգացման համար հիմքերը ներկայում է դրվում: Ամեն մի ակումբ ներկայացրեց իր համայնքում կատարված աշխատանքները, արդյունքները, որից հետո ելույթ ունեցան նաև հյուրերը: Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը նշեց. «ԻՄՓԱՔԹ ակումբների դերը նման նախաձեռնությունների կազմակերպման ու համախմբման գործում զգալի է, քանի որ քաղաքացիական ակտիվության շնորհիվ տեղական խնդիրների վրա քաղաքացիների ուշադրություն է հրավիրվում, երեխաները տեղեկանում են իրենց միջավայրին սպառնացող վտանգների մասին և մտածում են դրանք հաղթահարելու ուղղությամբ»: Իսկ նույն դպրոցի 17-ամյա աշակերտուհի Հրաչուհին ուրախությամբ արձանագրում է. «Տավուշի մարզի շատ երեխաներ արդեն գիտեն, թե ինչ են կայուն զարգացման նպատակները և ինչու են դրանք կարևոր մարդկության առաջընթացի համար, և կարծում եմ, որ բոլոր երկրների ղեկավարությունները պետք է միավորեն իրենց ջանքերը մեր մոլորակի խաղաղությունն ու անվտանգությունը, կայուն զարգացումը ապահովելու համար: Ինձ համար կարևոր է ԿԶ 4-րդ նպատակի՝ որակյալ կրթության իրացումը, քանի որ կրթությունն է մարդկության քաղաքակիրթ զարգացման կարևորագույն գործոնը»:
Նշենք, որ ԿԶՆ-երի վերաբերյալ հանրային լուսաբանման քարոզարշավներ են իրականացվել նաև Շիրակ և Գեղարքունիք մարզերում ՝ ԻՄՓԱՔԹ ակումբների կողմից:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ