ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն.  մշակութային բնօրրան Գյումրուն նվիրված «Հին ավանդական հարսանիք» խորագրով թատերական ներկայացում

Հուլիսի 2, 2018
Մշակութային լուրեր

Հունիսի 22-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մշակութային բնօրրան Գյումրուն նվիրված «Հին ավանդական հարսանիք» խորագրով թատերական ներկայացում:

Միջոցառումը սկսվեց հարսանքավորների պատրաստության արարողակարգով, այնուհետև սաները բեմականացրին հին ավանդական հարսանիք՝ բոլոր ավանդույթներով ու կոլորիտով: 

Միջոցառման ընթացքում սաները ներկայացան հին ավանդական ժամանակաշրջանին բնորոշ սանրվածքներով, տարազներով և ծիսական համապատասխան պարագաներով, երգ ու պարով: Օգտվելով հայկական ազգագարության պատմությունից՝ նրանք ներկայացրին հարսանեկան արարողություններ, որոնցից ոչ բոլոր ծեսերն են պահպանվել,  բայց դրանցից շատերն էլ այսօր արդիական են:

Արդյունքում դեռահասները ծանոթացան Հայաստանի տարբեր շրջանների հարսանյաց տոներին և հարսանիքներում դեռևս պահպանված սովորույթներին:

Բեմում իսկական տոնակատարություն էր. փոքրիկ «հարսանքավորները» կարողացան դիտարաժան խաղ ցուցադրել և հարսանեկան տրամադրությունը փոխանցել հանդիսատեսին:

 

Ա. Միքայելյան