ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էքսկուրսիա Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Սանահին և Հաղպատ վանական համալիրներ

Հուլիսի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն. Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցի 5բ դասարանի դասղեկ Ն.Կիրակոսյանը հունիսի 30 -ին կազմակերպեց էքսկուրսիա ուսումնադաստիարակչական, գեղագիտական, հայրենասիրական, հոգևոր դաստիարակության, ճանաչողական նպատակներով դեպի Դսեղ՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Սանահին և Հաղպատ վանական համալիրներ։ Աշակերտները ծանոթացան ուշ միջնադարի լավագույն մշակութային, հոգևոր օջախներին, հիացան ճարտարապետական կառուցվածքով, զմայլվեցին Լոռվա փարթամ ու հրաշք բնությամբ, տեսարժան վայրերով, տեսան Թումանյանի ծննդավայրը։ Մեր ժողովրդի մեջ Թումանյանը մշտապես կենդանի է ու ապրող:

Ինչո՞ւ է այդպես, որովհետև Թումանյանը ճշգրիտ գտավ ազգային ոգին և ազգային բանը: Թումանյանի խոսքը մանկուց հասցեագրվում է մեզանից յուրաքանչյուրին և ինքնաբերաբար մեր մեջ դառնում մայրենի լեզվի կորզ, խորիզ, ազգային մտածողության հունդ, ապա հոգի ու շունչ: Տոգորված Թումանյանի ներքին աշխարհով, լցված նրա ներաշխարհով ու բնաշխարհով վերադարձան տուն: