ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իշխանությունն ունի բավարար կամք` ներառական կրթության խնդիրները լուծելու համար. Արայիկ Հարությունյան

Հուլիսի 20, 2018
Պաշտոնական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել է Սեյվ դը չիլդրն կազմակերպության աջակցությամբ:  

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին առկա են բազմաթիվ խնդիրներ: Նրա խոսքով՝ նախկինում այդ ուղղությամբ քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն: «Այս պահին ՀՀ երեք մարզում՝ Սյունիքում, Լոռիում և Տավուշում,  ներդրվել է համընդհանուր ներառական կրթություն: Ըստ ժամանակացույցի՝ սեպտեմբերի 1-ից այս համակարգին պետք է անցում կատարվեր նաև Երևան քաղաքում և Արմավիրի մարզում: Ակնհայտ է, որ Երևանում այս գործընթացը հետաձգվում է մինչև հունվար, իսկ Արմավիրի մարզում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այլ շահագրգիռ գերատեսչությունների և փորձագետների հետ՝ ժամանակացույցից հետ չմնալու համար: Կոնկրետ Արմավիրի մարզի օրինակով կարող եմ փաստել, որ տեղական իշխանությունների պատճառով ժամանակին պատշաճ նախապատրաստական աշխատանք չի կատարվել: Մասնավորապես, ծնողները տեղյակ չեն եղել, թե իրենց երեխաները հատուկ դպրոցից որտեղ են անցում կատարելու, նրանց չեն բացատրվել ներառական կրթության առավելությունները, որի պատճառով ներկայումս մենք ստիպված ենք անհատական լուծում տալ բոլոր հարցերին»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով ներառական կրթության ոլորտում առկա այլ խնդիրների, այն է՝ լիարժեք գնահատված չեն  երեխաների կարիքները, դպրոցները հարմարեցված չեն, առկա են ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր, երբեմն դիմադրություն կա հատուկ դպրոցների կողմից: «Իրականում խնդիրը համակարգային բնույթ է կրում, որը լուծելու համար նախ անհրաժեշտ է ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը: Վստահեցնում եմ, որ իշխանությունն ունի բավարար կամք՝ բոլոր խնդիրներին լուծում տալու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը: 

Քննարկման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում:

Ներկայացվել են նաև ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները՝ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների և սոցիալական արդարության և ներառականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները կրթության ոլորտում:

Քննարկման ավարտին մասնակիցներն անդրադարձել են ներառական կրթության ոլորտում հետագա քայլերի իրականացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…