ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արայիկ Հարությունյանն այցելել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

Հուլիսի 20, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար  Հովհաննես Հովհաննիսյանն այսօր այցելել են Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, որի ընթացքում հանդիպել են լաբորատորիայի աշխատակիցների հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մեծ պատմություն ունեցող ինստիտուտում՝ վստահություն հայտնելով, որ այդ պատմությանը նոր էջեր կավելանան: «Իմ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ինչ-որ չափով հասցրել եմ ծանոթանալ գիտության ոլորտում առկա հիմնախնդիրներին, և քանի որ ֆիզիկան Հայաստանում շարունակում է զբաղեցնել գիտական արդյունքի մի զգալի հատվածը, հետևաբար այդ ուղղությանը պետք է ուշադրություն դարձնել և այն զարգացնել։ Այս ընթացքում նախարարությունը որոշակի բողոքներ է ստացել ինստիտուտի տարբեր խմբերից, որոնք հանդիպումներ են խնդրել ինձ հետ: Հետևաբար ես այստեղ եմ՝ բոլոր հարցերը բաց քննարկելու, միասին լուծումներ գտնելու և առաջ շարժվելու համար»-նշել է Արայիկ Հարությունյանը:

Աշխատակիցները մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք հիմնականում վերաբերել են ԱԱԳԼ-ի կառավարմանը և գիտության հիմնական ուղղություններին: Լսելով բոլոր կողմերին՝ նախարարը նշել է, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինստիտուտի ղեկավարության և աշխատակիցների միջև տարիներ շարունակ պատշաճ շփման խնդիր է եղել: «Եթե նման քննարկումներն ավելի հաճախակի լինեին, վստահ եմ, որ շատ խնդիրներ լուծում ստացած կինեին: Առաջարկում եմ բոլոր կողմերին առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստել իրենց առաջարկներն ու տարբեր հարցերի շուրջ պարզաբանումները, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպման ընթացքում»,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հանդիպումն արդյունավետ էր բոլոր կողմերի համար:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ռադիոիզոտոպների հետազոտման և արտադրության բաժնում, որտեղ ծանոթացել է իզոտոպներ ստանալու համար անհրաժեշտ սարքավորումներին և երիտասարդ գիտական աշխատողների ստեղծած ռոբոտին, որը հետագայում կիրառվելու է իզոտոպների արտադրության աշխատանքներում։ Արագացուցչային կենտրոնում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են արագացուցչի 60-ամյա պատմությունը և ներկայիս հնարավորությունները: ԱԱԳԼ-ի տարածքում գտնվող Միջուկային բժշկության կենտրոնում նախարարը ծանոթացել է լաբորատորիայի ֆիզիկոսների հետազոտությունների ծրագրին:  

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…