ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԿԳՆ-ում կամավորական աշխատանք իրականացնող ուսանողների հետ

Հուլիսի 23, 2018
Պաշտոնական

Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան և Ռուս-հայկական համալսարանների մի խումբ ուսանողներ շուրջ երկու ամիս կամավորական աշխատանք են իրականացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

Այսօր կամավորների հետ հանդիպել է նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ քանի որ վերջին շրջանում կրկնապատկվել է քաղաքացիների դիմումների հոսքը, հետևաբար մարդկային հավելյալ ռեսուրսի անհրաժեշտություն է առաջացել: Արայիկ Հարությունյանը նշել է, որ կամավորների աշխատանքը շատ օգտակար և անհրաժեշտ է նախարարության համար՝ միաժամանակ հետաքրքվելով, թե ինչպես կարելի է հետագայում բարելավել այդ աշխատանքը:

Ուսանողները նախարարին տեղեկացրել են, որ հիմնականում ներգրավված են փաստաթղթաշրջանառության, թարգմանությունների ապահովման, տարբեր հետազոտությունների իրականացման աշխատանքներում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն