ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. փառահեղ հաղթանակ «Կովկասյան առաջնություն 2018» միջազգային մրցույթ-փառատոնում

Հուլիսի 24, 2018
Լուրեր կազմակերպություններից

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2018 թվականի հուլիսի 7-13-ը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ «Կովկասյան առաջնություն 2018» երգի միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի, Կիպրոսի և Ֆիլիպինների ներկայացուցիչներ: Ժյուրիի կազմում էին Լիբանանի, Հայաստանի, Չեխիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Կիպրոսի և Լիտվայի վաստակավոր արտիստներ և արվեստագետներ: Ժյուրիի նախագահն էր օպերային երգչուհի, եվրոպական 6 միջազգային մրցույթների Գրան պրի մրցանակակիր Արևիկ Թանաշեանը, որը նաև Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի Լիբանանի մասնաճյուղի նախագահն է:

 7-ից բարձր տարիքային խմբերի մասնակիցները ներկայացան տարբեր ժանրերում՝ ակադեմիական վոկալ, էստրադա, ժողովրդական երգեցողություն, ջազ, փոփ:

Մրցույթին մասնակցեցին նաև ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երգարվեստի խմբակի թվով չորս սաներ: Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները և ձեռք բերել հանրապետական մրցույթներին մասնակցության  փորձառություն: Նրանք ներկայացան առաջին և երկրորդ տարիքային խմբերում՝ տարբեր անվանակարգերում հետևյալ ստեղծագործություններով.

Նորայր Հակոբյան՝ Էդուարդո Կապուա «Օ~սոլե միո»,

Սարգիս Հակոբյան՝ Վլադիմիր Շահինսկի «Չունգա-Չանգա»

Կարինե Տիգրանյան՝ Վլադիմիր Շահինսկի «Թևավոր ճոճանակ»

Գառնիկ Ավագյան՝ Ռուբեն Հախվերդյան «Իմ փոքրիկ նավակ»

Մրցույթ-փառատոնն անցկացվեց բաց քվեարկությամբ:  

Մասնակից չորս սաներն էլ  իրենց տարիքային խմբերում գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը:

Մրցույթի ավարտին տեղի ունեցավ գալա-համերգ և մրցանակաբաշխություն, որի ընթացքում  կենտրոնի դեռահասները ստացան պատվոգրեր և գավաթներ, իսկ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնին տրվեց խրախուսական մրցանակ՝ համագործակցության և ակտիվ մասնակցության համար:

Շնորհավորում ենք «Ընտանիք» կենտրոնին՝ փառահեղ հաղթանակի համար:

 

Ա. Թանաշեան

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…