ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխարհի կարևորագույն թեմաների բովանդակությանը հաղորդակցվելու ուղիղ ճանապարհն անգլերենն է. Արայիկ Հարությունյան

Հուլիսի 26, 2018
Պաշտոնական

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս օտար լեզուների՝  այս դեպքում անգլերենի  դասավանդման հարցերին: Այսօր աշխարհի կարևորագույն թեմաների բովանդակությունն անգլերենն է, և այդ բովանդակությանը հաղորդակցվելու ուղիղ ճանապարհը նույնպես անգլերենն է»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անգլերենի խորացված ուսուցման արարողակարգային հուշագրի  ստորագրման ժամանակ:

Հաշվի առնելով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում  օտար լեզուների դասավանդման որակի բարձրացումը, ուսումնակրթական հետազոտական ռեսուրսներից օգտվելու, ժամանակակից աշխարհի հետ ազատ հարաբերվելու կարևորությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս  նախարար Արայիկ Հարությունյանի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն՝ ի դեմս հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանի կնքել են արարողակարգային հուշագիր:

Համաձայն հուշագրի՝ ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման  Access միկրոկրթաթոշակային ծրագրով   Հայաստանի մարզերում 2 տարի տևողությամբ կկազմակերպվեն անգլերենի խորացված ուսուցման արտադպրոցական ինտենսիվ պարապմունքներ: Այս նորացված նախաձեռնությամբ    մարզային 15 համայնքների 13-18 տարեկան 500 աշակերտներ անգլերենի իմացության կատարելագործման ու առաջնորդման հմտությունների զարգացման հնարավորություն կունենան: Պարապմունքները կանցկացվեն հանրակրթական դպրոցների շենքերում կամ համայնքային կենտրոններում, ինչպիսին է օրինակ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում: 
«Ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, նախատեսվող միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի կատարելագործել մասնակիցների անգլերենի իմացությունը և զարգացնել անգլերեն լեզվի ուսուցիչների կարողությունը: «Կարևորում եմ կրթության ոլորտում նման համագործակցությունը և անգլերենի ուսուցման որակի ապահովմանն ուղղված ԱՄՆ դեսպանության ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությունը: Ծրագրի իրականացումը կարող է հարթակ ստեղծել դպրոցներում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների նպատակային վերապատրաստման գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար», - ասել է  ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սա իրապես գործընկերություն է, որի ներքո երեք կազմակերպություն՝ Դեսպանությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և Նախարարությունը մեկտեղել են իրենց ջանքերը, որպեսզի մարզերի երեխաներն ավելի լավ տիրապետեն անգլերենին: Վստահ եմ, որ իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները նրանք կօգտագործեն կյանքի բարելավման, համայնքների հզորացման և երկրի զարգացման գործում: Հպարտ եմ, որ մենք կարող ենք շարունակել այս կարևոր նախաձեռնությունը, քանզի մերօրյա գլոբալ շուկայական միջավայրում անգլերենը շատ մեծ կարևորություն ունի», - նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ծրագրի իրականացմանն ուղղվող 411.000  ԱՄՆ դոլարը, որը ներառում է ԱՄՆ դեսպանության կողմից հատկացվող 300.000 ԱՄՆ դոլարը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից տրվող 111.000 ԱՄՆ դոլարը` կապահովեն ծրագրի իրականացումը մինչև 2021թ.: Սա Հայաստանում 2011թ. մեկնարկած ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման Access միկրոկրթակթոշակային ծրագրի նոր փուլն է: Մինչ այժմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և մեկ այլ գործընկեր ՝ Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում այս ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին մասնակցել են 580 հայ դպրոցական: 
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կրթությունը դիտարկում է որպես երիտասարդների ներուժի խթանման ու շարունակական կատարելագործման շարժիչ ուժ: Այս առումով անգլերենի ուսուցումը մեր հիմնադրամի կրթական ծրագրերի անբաժանելի մասն է, և այսօր մենք ուրախությամբ ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ նշանավորում ենք մեկ այլ խոշոր ձեռքբերում»,-ընդգծել է  հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանը:

ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա են եղել  նաև Access ծրագրի ընթացիկ փուլի մասնակիցներ ու շրջանավարտներ: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)