ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումները պետք է դառնան ավելի հասցեական. Արայիկ Հարությունյան

Հուլիսի 27, 2018
Պաշտոնական

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ավարտին նվիրված  միջոցառում, որի մասնակիցներին ողջունել և հավաստագրեր է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Իր ելույթում նախարարը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչներն իրենց գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կերտում են հայ մարդուն և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կատարելագործումը կարևորագույն խնդիրներից է: Այն  իրականացվում է 2000 թվականից, որի ընթացքում վերապատրաստվել է սփյուռքի 36 երկրի շուրջ 1500 ուսուցիչ: Վերապատրաստումների արդյունքում որոշ համայնքներում ամբողջովին վերափոխվել են դասավանդման սկզբունքները և մեթոդները, որոնք նպաստել են կրթության որակի բարձրացմանը: Ակնհայտ ձեռքբերումների կողքին դեռևս կան բազմաթիվ անելիքներ. վերապատրաստումները պետք է դառնան ավելի հասցեական՝ իրապես արտացոլելով սփյուռքի ուսուցիչների մասնագիտական պահանջները»,- նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ վերապատրաստման արդյունքում ձեռքբերված գիտելիքներն ու կարողությունը կնպաստեն հայեցի կրթության և հայ մանկավարժության զարգացմանը: «Վստահ եմ, որ այն ոգևորությունը, որ ներկայումս կա Հայաստանում, դուք էլ եք կիսում, թեպետ սփյուռքն այդ օրերին մեծ աջակցությունն է ցուցաբերել շարժմանը և ունեցել իր կարևոր ներդրումը: Հուսով եմ, որ այն ինչ զգացել եք այս օրերին հայրենիքում կհասցնեք ձեր աշակերտներին և էլ ավելի նրանց կինտեգրեք ներհայաստանյան գործընթացներում: Թերևս առաջին անգամ ՀՀ ներքաղաքական կյանքն իրավամբ դարձել է ամբողջ սփյուռքի օրակարգը, և սա ամենամեծ ձեռքբերումն է՝ մեր գաղթօջխների զարգացման և որ ամենակարևորն է՝ հայրենադարձության ճանապարհին»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը պետական ամենամյա ծրագիր է, որն այս տարի իրականացրել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: 

Ծրագիրը, որի տևողությունը մեկ ամիս է, գործում է 2000 թվականից: 2002 թվականից այն ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից և մինչև 2009թ. տրամադրվող գումարի չափն աճել է այնպես, որ այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Դասընթացներն իրականացրել են Մանկավարժական համալսարանը և Կրթության ազգային ինստիտուտը: 

Այս տարի ծրագրին մասնակցել է 58 ուսուցիչ՝ 15 երկրից, որոնցից վկայական է ստացել 57 մասնակցության վերաբերյալ տեղեկանք՝ 1 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, Ավստրալիա, Բուլղարիա, Բելառուս, Դանիա, Իրաք, Թուրքիա, Լիբանան, Կանադա, Հորդանան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը սույն ծրագրով վերապատրաստվում է առաջին անգամ:

Այս տարի վերապատրաստումն իրականացվել է վեց ուսումնական խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման և հայոց պատմության ուղղություններով: Յուրաքանչյուր խմբում լրացվել է 120 դասաժամ: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)