ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բարձրագույն կրթության հիմնախնդիրները` քննարկման առանցքում

Օգոստոսի 8, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակության կազմում օգոստոսի 5-6-ը աշխատանքային այցով  գտնվել է Վրաստանում:

Այցի շրջանակում ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԿԳ նախարարի բարձրագույն կրթության և գիտության ոլորտը համակարգող տեղակալ Ալեքսանդր Թեվզաձեի հետ, ում հետ քննարկվել են բարեփոխումներին վերաբերող հարցեր: Հարևան երկրի պաշտոնյան ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության, ինչպես նաև կառավարման  ոլորտում իրականացվող բարեփոխումները` նշելով, որ  Վրաստանում այժմ քննարկվում է մի քանի ոլորտների կառավարման մարմինների  միավորման  հարցը: Կողմերն առանձնակի կարևորել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների երկկողմ համագործակցությունը: Անդրադարձ է եղել համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման հնարավորություններին, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի, մասնավորապես PhD-ի  վերաբերյալ մի շարք հարցերի: Վրաստանը, ինչպես և Հայաստանը անդամակցում է Հորիզոն 2020 ԵՄ ծրագրին և ունի գիտական հայտերի  և դրամաշնորհների  ներկայացման գրեթե նույն խնդիրները: Այս տեսանկյունից կողմերն ընդգծել են, որ համատեղ նախագծերի ներկայացումը կարող է երկուստեք արդյունավետ լինել: Քննարկվել են նաև բուհերի հավատարմագրմանը, որակի ապահովմանը և ուսանողների փոխանակմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել  հետագա համագործակցության վերաբերյալ:

ԿԳ  նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիում գործող միջազգային բժշկական համալսարան (New Vision University), որի նպատակն է  ընդունել հիմնականում արտասահմանցի ուսանողներ և աշխատել միջազգային կրթական շուկայի համար, ինչը հեռանկարային ուղղություն է նաև Հայաստանի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)