ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշակերտներն անվճար կայցելեն մշակութային հաստատություններ

Օգոստոսի 17, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակույթի նախարարության հետ համատեղ նոր ուսումնական տարվանից սկսում է նոր կրթամշակութային  ծրագիր: Ներդրվում է մշակութային հաստատություններ այցելության աբոնեմենտային համակարգ.  ՀՀ բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների   յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելել երեք մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն:

Այս մասին Ս. Փարաջանովի թանգարանում հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարել  են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու Լիլիթ Մակունցը:

ԿԳ նախարարի տեղեկացմամբ`նախագծի իրագործման համար պետական միջոցներից 400 մլն դրամ է նախատեսվել. «Ծրագրի մասին մտածել ենք այն ժամանակ, երբ դեռ ընդդիմություն էինք:  Շատ կարևոր է, որ երեխաները հաղորդակից լինեն մշակույթին, ուստի  պետությունը նման հնարավորություն է ստեղծում Հայաստանի շուրջ  350 հազար աշակերտի համար: Յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում  մեկ անգամ  կկարողանա անվճար այցելել  երեք մշակութային հաստատություն: Նախնական պայմանավորվածություն ունենք նաև dasaran.am կայքի հետ, որտեղ մշակութային հաստատությունների միջոցառումների ամբողջ ցանկը ներկայացված կլինի և կայքի միջոցով աշակերտները կկարողանան տվյալ ներկայացման կամ համերգի համար ամրագրել իրենց տեղը: Օրինակ, դպրոցում որևէ գրական  ստեղծագործություն անցնելու ժամանակ  գուցե թատրոնների խաղացանկում կգտնվի  համապատասխան ներկայացումը և աշակերտները  զուգահեռ կկարողանան դիտել նաև այդ գործի բեմականացումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:  Նախարարի խոսքով`  ծրագիրն իրականացվելու է պիլոտային սկզբունքով. որպեսզի հասկանալի լինի, թե մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ  են առաջանում` հետագայում դրանք շտկելու և ծրագիրն ընդլայնելու ակնկալիքով:  Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերից սկսած` բոլոր դպրոցականները կարող են այցելել մշակութային հաստատություններ: Նա ներկայացրել է նաև  աբոնեմենտի նմուշը և հավելել, որ ծրագիրը քննարկվել և համաձայնեցվել է նաև տարածքային կառույցների հետ`  մարզպետարանները կաջակցեն իրականացնել   երեխաների տեղափոխումը  մշակութային հաստատություններ:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասուլիսի ընթացքում ներկայացրել է  «Քո արվեստը դպրոցում» խորագրով դրամաշնորհային  նոր ծրագիրը, որը ներառում է երեք ոլորտ` դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Դրամաշնորհային ծրագրով հայտարարվում է մրցույթ, որի շրջանակում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն` մի քանի բաղադրիչներով: Մշակույթի նախարարի  տեղեկացմամբ` կընտրվեն 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրի ծրագրին կտրվի 1 մլն դրամ: Վիճակահանության տարբերակով  ՀՀ տարբեր մարզերից կընտրվեն դպրոցներ, որտեղ  դրամաշնորհ ստացած արվեստագետները կներկայացնեն իրենց ծրագրերը:

Բանախոսները նշել են, որ աբոնոմենտային  նման համակարգ գործել է   նաև նախկինում` խորհրդային տարիներին: Նպատակը` կրթության և մշակույթի ոլորտների զուգակցումն է,  հոգևոր արժեքներով  քաղաքացու, գրագետ հանդիստասի ձևավորումն ու դաստիրակությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)