Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացման հանդիսավոր արարողությանը:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման առիթով: Շատ հայտնի ասացվածք կա. քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության: Եվ ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանը և չինական քաղաքակրթությունն ունեցել են մարդկության զարգացման վրա: Մեր ժողովուրդը նույնպես գալիս է հազարամյակների խորքից, և իսկապես ես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի և Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի: Սա վկայում է մեր ժողովուրդների՝ մարդկության պատմության համար ունեցած բացառիկ առաքելության մասին:
Ի՞նչն է, որ մոտեցնում է մեր պետությունները և մեր ժողովուրդներին: Ի վերջո, եթե նայենք քարտեզին, մեր երկրները բավական հեռու են գտնվում իրարից, նույնիսկ ժամանակակից աշխարհի տրամաբանությամբ, որը հիմա չափազանց փոքրացել է: Մեզ մոտեցնում է ռազմավարական մտածողությունը, որովհետև ժամանակակից աշխարհում ժամանակակից մտածողությունը, ռազմավարական մտածողությունն ի ցույց է դնում, որ Հայաստանը և Չինաստանն ունեն ընդհանուր բազմաթիվ հետաքրքրություններ, և այդ բազմաթիվ հետաքրքրությունների մեջ բազմաթիվներն ունեն ռազմավարական նշանակություն: Ուրախ եմ արձանագրել, որ անկախության առաջին օրերից ի վեր հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում, և այս նորակառույց հիմքից նորակառույց դպրոցի բացումը պիտի խորհրդանշի մեր երկրների հարաբերության նոր՝ ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը:
Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը, Չինաստանի ժողովրդին, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին՝ մեր հարաբերությունների այսպիսի դրական մթնոլորտի ձևավորման համար: Մեր հանրապետության փողոցներով երթևեկում են Չինաստանի դրոշներով ավտոբուսներ, շտապօգնության կարիք ունեցող մարդկանց օգնության են շտապում Չինաստանի դրոշով շտապօգնության մեքենաներ, և հայ ժողովուրդը չափազանց բարձր է գնահատում այդ աջակցությունը:
Ինչ վերաբերում է հայ-չինական բարեկամության դպրոցին, դրա գոյությունը լիովին տեղավորվում է մեր կառավարության ունեցած պատկերացումների շրջանակում, որովհետև մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր ինտելեկտուալ հասարակություն, հանրություն ունեցող երկիր, որտեղ 2-3 լեզու իմանալը սովորական և առօրյա երևույթ է: Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն չինարենի ներկայությունը Հայաստանում ոչ միայն քաղաքակրթական, այլև տնտեսական անհրաժեշտություն է, որովհետև մենք ամեն տարվա հետ Հայաստանում տեսնում ենք ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ և հիմա՝ այս նոր ժամանակաշրջանում, տեսնում ենք չինացի բիզնեսմենների, ներդրողների առանձնակի հետաքրքությունը Հայաստանի նկատմամբ: Եվ, ուրեմն, այս դպրոցի բացումը մարմնավորումն է այն լավատեսության, որ մենք ունենք Հայաստանի ապագայի, հայ–չինական հարաբերությունների, մեր տարածաշրջանի և աշխարհի վերաբերյալ: Եվ ուրեմն, կեցցե′ն հայ-չինական հարաբերությունները, կեցցե′ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ն կրթությունն ու իմացությունը»:
ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլունն էլ իր խոսքում նշել է, որ այս օրը հիշարժան է հայ-չինական երկկողմ հարաբերությունների պատմության մեջ. բարեհաջող ավարտվել են Չինաստանի անհատույց օժանդակությամբ «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի կառուցման աշխատանքները, և արդյունքում Երևանում բացվել է ժամանակակից մի դպրոց: «Ես և իմ գործընկերները բազմիցս այցելել ենք շինհրապարակ և ականատես եղել, թե ինչպես են չինացի աշխատողներն օր ու գիշեր աշխատում: Նրանք կառուցում էին այնպես, ասես դա իրենց սեփական տունն էր և ձգտում էին բարեկամ հայ ժողովրդի համար կառուցել ընկերության շենք և սիրո կամուրջ», - ասել է նա՝ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման գործում ներգրավված բոլոր կողմերին: «Վարչապետ Փաշինյանի ներկայությունը դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը լիովին ցուցադրում է Հայաստանի կառավարության մեծ ուշադրությունը կրթության զարգացմանը և հայ-չինական բարեկամական համագործակցությանը: Հուսով եմ և հավատում եմ, որ այս դպրոցը կվերածվի հայ-չինական ավանդական բարեկամության խորհրդանիշի, հայազգի չինագետների և հայ-չինական բարեկամության ուղերձ տարածողների կրթող օրրանի», - ընդգծել է դեսպան Թիան Էրլունը:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին, դասարանների և լսարանների տեխնիկական հագեցվածությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը ստորագրել են «Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման պատվավոր հյուր» հավաստագրեր և փոխանակվել դրանցով:
«Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում իրականացվելու են ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր: 405 աշակերտի համար նախատեսված կրթօջախը գործելու է վարժարանի մոդելով, ունենալու է 27 դասարան. ուսուցման լեզուն հայերենն է, կգործեն 5-12-րդ դասարաններ, և բոլոր դասարաններում կիրականացվի շաբաթական 3 դասաժամ չինարենի խորացված ուսուցում: Չինարենի ուսուցիչները հրավիրվելու են ՉԺՀ-ից, 450 դասագրքերը տրամադրվելու են չինական կողմի աջակցությամբ:
Հայ-չինական բացառիկ կրթական նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլար է, որը ներառում է շինարարական աշխատանքներն ու կահավորումը: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում կառուցված նոր դպրոցը զբաղեցնում է 14000 քմ տարածք: Կրթական մասնաշենքերի (ուսումնական, հանրակացարանային և մարզադահլիճ) ընդհանուր մակերեսը կազմում է 8000 քմ: Դպրոցն ապահովված է լաբորատորիաներով, լեզվի ուսուցման կաբինետներով, գրադարանով, համակարգչային լսարաններով, պարասրահով, մշակութային կենտրոնով, մարզադահլիճով: Հայ-չինական բարեկամության դպրոցում կգործի նաև Չինաստանի թանգարան:
Նյութի աղբյուրը. Հայաստանի Հանրապետության վարչապետ․ Մամլո հաղորդագրություններ
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ