ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանն ամփոփել է մարզային այցելության արդյունքները

Օգոստոսի 24, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի թվով 17 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ  ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին,  2018-2019 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել օպերատիվ լուծումներ պահանջող հարցերը:

Ամփոփելով եռօրյա շրջայցի արդյունքները` նախարարի տեղակալն արձանագրել է, որ շատ ուսումնական հաստատություներում ԵՄ բյուջետային աջակցության, «Սեյվ դը չիլդրն»,   «Վորլդ Վիժն», Գերմանիայի տնտեսական համագործակցության «GIZ»,  «Անուշավան Աբրահամյան» բարեգործական  հիմնադրամի և այլ դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերով վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել, զուգահեռաբար կան նաև  հաստատություններ, որտեղ  վիճակը բավականին անմխիթար է: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` դրանք հիմնականում բժշկական քոլեջներն են:  Կան նաև տեղական առանձնահատկություններ, օրինակ Սյունիքի մարզում Քաջարանի քոլեջը ապահովված է լավ պայմաններով, սակայն այնտեղ աշխատողների խնդիր կա, քանի որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը  մասնագետներին բարձր վարձատրութուն է ապահովում  և  այնտեղ մասնագետը  շահագրգիռ չէ աշխատելու քոլեջում` ցածր աշխատավարձով: Որպես ընդհանուր խնդիր` ԿԳ նախարարի տեղակալն առանձնացնում է  կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը. «Կառավարման խորհուրդներում որպես կանոն ընդգրկված են գործատուներ,  բայց նրանք հաճախ քոլեջի կյանքում ակտիվ ներգրավվածություն չունեն և չեն մասնակցում հաստատության  զարգացմանը և ուսումնական գործընթացին:  Մինչդեռ  գործատուների ներգրավվածության իմաստն այն էր, որ նրանք ուսանողների համար  իրենց ընկերություններում ուսումնական պրակտիկա կազմակերպեն:  Մտահոգիչ մի խնդիր էլ կա,  որը միանգամից նկատելի է բոլոր հաստատություններում: Ուսումնական հաստատության հաջողությունը պայմանավորված է նաև տնօրենի նախաձեռնողականությամբ: Եթե  տնօրենը ակտիվ է, ունի տեսլական, քոլեջի կամ ուսումնարանի զարգացման ռազմավարություն, որպես կանոն արդյունքը դրական է»,- նշում է Հ. Հովհաննիսյանը: Նախարարի տեղակալի համոզմամբ` ՄԿՈՒ համակարգի զարգացման համար  կարևոր է ձեռնարկատիրական գործունեության հնարավորության ստեղծումը, որը քոլեջներին և ուսումնարաններին կապահովի արտաբյուջեով և կխթանի զարգացումը: ՄԿՈՒ հաստատություններն ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և դրանց նպատակային օգտագործման  համար պետք է համապատասխան միջավայր և իրավական դաշտ ստեղծել: Զարգացման հեռանկարային մյուս մոդելը ՄԿՈՒ հաստատություններում դուալ կրթության համակարգի ներդրումն է, որը  աշխատանքի վրա հիմնված կրթություն է:

Ինչ վերաբերում է ընդունելությանը, ապա նախարարի տեղակալի գնահտմամբ թեպետ այս տարի  կառավարության կողմից տեղերը  նվազել են, սակայն մարզերում անգամ հատկացված անվճար տեղերի համալրման խնդիր կա: Մասնագիտությունների  ընտրության հարցում ևս նոր` աշխատաշուկային միտված  պահանջարկ ձևավորելու խնդիր կա:

Ամփոփելով այցի արդյունքները` ԿԳ նախարարի տեղակալը նշում է, որ այն իր համար օգտակար է եղել և արձանագրված խնդիրները պետք է արտացոլվեն ոլորտի քաղաքականության մեջ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)