ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախ-Հայաստան. խնդիրներն ու դրանց լուծումները՝ միասնական դաշտում

Օգոստոսի 27, 2018
Պաշտոնական

Նոր ուսումնականի շեմին  ԱՀ-ում և ՀՀ-ում ընթանում են  օգոստոսյան խորհրդակցություններ: Այդ շրջանակներում օգոստոսի 26-ին, Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան N 1 դպրոցում տեղի ունեցավ ԱՀ ԿԳՍ  նախարար Նարինե Աղաբալյանի և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը ոլորտի պատասխանատուների հետ:  Շնորհակալություն  հայտնելով  ՀՀ պաշտոնակցին հանդիպման պատրաստակամության համար՝ Նարինե Աղաբալյանն ասաց, որ նախորդ տարիներից սկիզբ առած ավանդույթով կփորձեն ավելի արդյունավետ դարձնել երկու կրթական համակարգերի համագործակցությունը:

«Մեզ համար այս հանդիպումը չափազանց կարևոր է: Նախորդ ամիսներին տիկին նախարարի հետ մի քանի հանդիպումներ ենք  ունեցել, քննարկել հիմնականում  հանրակրթության ոլորտին առնչվող խնդիրներ  և  այստեղ կիրառվող ու կիրառվելիք որոշ լուծումներ շատ հետաքրիքր են մեզ համար», -ասել Ա.Հարությունյանը՝ հավելելով , որ ինքը կարևորում է կրթական  երկու համակարգի ինտեգրվածության բարձր աստիճանը: Անդրադառնալով համատեղ իրականացված ճամբարի նախագծին՝ ՀՀ ԿԳ նախարարն ասաց, որ ծրագիրը հաջողությամբ մեկնակել է  և շարունակություն կունենա՝ներգրավելով նաև Սփյուռքի դպրոցականներին:  Առաջիկայում նախատեսում են նաև կրթաթոշակ սահմանել  Շուշիի  «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում  և  ՀՀ-ից ուսանողներ գործուղել: «Լավագույն փորձը, որ կուտակված է այստեղ, պետք է ծառայի ամբողջ հայրենիքին»,-կարծում է Ա.Հարությունյանը:  ՀՀ ԿԳ նախարարն անդրադարձավ  նաև դպրոցներում խորհուրդների ձևավորմանը, տնօրենների ընտրությանը, վերջիններիս լիցենզիա տրամադրելուն, ուսուցիչների վերապատրաստմանը:  Տեղեկացրեց   դասագրքերի ու ծրագրերի նորացման   մասին, ինչը միտված է, մասնավորապես, բնագիտական առարկաների դրվածքի բարելավմանը:

Իր հերթին՝ Նարինե Աղաբալյանը տեղեկացրեց ոլորտում մեկնարկած  մի շարք բարեփոխումների մասին:  Այսուհետ դպրոցների տնօրենների աշխատանքը գնահատվելու է ոչ միայն ուսման որակով  և առաջադիմությամբ, այլև նրանով, թե որքանով են դպրոցներն ընկալունակ նորարարությունների հանդեպ, ինչպիսի աշխատանք են իրականացնում  Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների հետ համագործակցության ուղղությամբ: «Շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը լինի, որովհետև հենց կրթությունը պետք է ապահովի Միացյալ Հայրենիք գաղափարի կենսագործումը»,-ասաց  Ն.Աղաբալյանը:  Նախարարը տնօրենների ուշադրությունը հրավիրեց ուսուցիչների թափուր տեղերի համալրման համար  կազմակերպվող մրցույթներին: Գործող մրցույթների կարգը կատարյալ չէ և որևէ հարցաշարով հնարավոր չէ պարզել ուսուցչի մասնագիտական կարողությունները. այսուհետ տնօրենը մրցույթում հաղթած ուսուցչի հետ պայմանագիր կկնքի տվյալ ուսումնական տարվա համար: Իսկ ուսումնական տարեվերջին մանկխորհուրդների և մեթոդմիավորումների եզրակացությամբ կորոշվի՝շարունակե՞լ  այդ ուսուցչի հետ պայմանագիրը, թե՞  հայտարարել նոր մրցույթ: Ընդարձակվել է համագործակցությունը  «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի հետ: Սեպտեմբերից Արցախում դասավանդող ուսուցիչների թիվը կավելանա 14-ով, նախկին՝ 4-ի փոխարեն:  Հայտարարվեց  գյուղական բնակավայրեր ուղեգրման նոր կարգի մասին: Գործող կարգով 30 և ավելի կմ հեռավորությամբ ուղեգրվելու  դեպքում, ուսուցիչը ստանում էր  աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար:  Կարգի վերանայումով մտադիր են, պարզապես,  ճանապարհածախսը փոխհատուցել բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան այլ դպրոցում ևս դասավանդել, որովհետև շատ հաճախ հարևան գյուղի դպրոցում կա համապատասխան մասնագետ, բայց, քանի որ նշված 30 կմ հեռավորությունը չկա, ուսուցիչը շահագրգրված չէ գնալ այդտեղ աշխատելու: Նախարար Աղաբալյանի կարծիքով՝այդ ձևով ավելի հեշտ կլհամալրվեն թափուր տեղերը:

Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով:  Քննարկվեց ՀՀ նախարարի՝ 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունները միասնական (կենտրոնացված) դարձնելու հայտարարությունը: Դպրոցներում բնագիտամաթեմատիկական առարկաների թույլ հիմքերի, այդ առարկաները դասավանդող ուսուցիչներին խրախուսելու  առաջարկին ի պատասխան՝ Նարինե Աղաբալյանն ասաց, որ,կարևորելով բնագիտական առարկաները, չպետք է բարձիթողի անել մյուսները:   Այդ ուղղությամբ մտադրություն կա նպատակային ծրագրեր  իրագործել՝ Ծմակահողի կիրակնօրյա դպրոցի օրինակով: Փոքր դպրոցների համար կիրառության մեջ կդրվեն շրջիկ լաբորատորիաները: ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը գնահատման համակարգում  առաջարկեց օգտագործել 1-ից 20 միավորները՝ նաև ավարտական վկայականում:

Երկուսուկես ժամ տևած հանդիպման ընթացքում  շոշափվեցին բազմաթիվ  հարցեր:  Ամփոփելով հանդիպումը՝ ԱՀ ԿԳՍ նախարարը վերստին ընդգծեց աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելու կարևորությունը՝ նշելով, որ արդեն մեխանիզմներ են մշակվում՝ յուրաքանչյուրի աշխատանքը ճիշտ գնահատելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով բոլորին կառուցողական քննարկումների համար և շնորհավորելով  առաջիկա իրադարձությունների՝ նոր ուսումնականի մեկնարկի և ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցութամբ՝ Ն. Աղաբալյանը Ա.Հարությունյանին  հանձնեց  Արցախյան շարժման 30-ամյակի հուշամեդալ՝մաղթելով արդյունավետ աշխատանք, երկարատև ու կառուցողական համագործակցություն:

Իր հերթին՝  Ա.Հարությունյանը երախտագիտություն  հայտնեց  և ասաց, որ պարգևն ավելի է պարտավորեցում սերտացնել կապերն Արցախի հետ: «Իմ այցելություններն Արցախ հաճախակի են լինելու, ծրագրերը, որ իրականացվում են Հայաստանում, կապ են ունենալու Արցախի հետ: Շնորհակալություն այս հանդիպման համար, շատ կարևոր և օգտակար առաջարկներ հնչեցին, որոնք կիրառություն կգտնեն մեր գործունեության ընթացքում»,-վստահեցրեց ՀՀ ԿԳ նախարարը:

Նյութի աղբյուրը. ԱՀ ԿԳՍ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)