ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օգոստոսյան խորհրդակցություններ` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում

Օգոստոսի 27, 2018
Պաշտոնական

Ուսումնական տարվան ընդառաջ տեղի ունեցող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում շարունակվում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մարզային այցելությունները: Օգոստոսի 25-ին նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Վայոց Ձորի և Սյունիքի  մարզերի դպրոցների պատասխանատուների հետ:

Նախարարը  ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները, հստակեցրել  կրթության ոլորտում  նախարարության որդեգրած  սկզբունքային մոտեցումները` շեշտելով, որ համակարգի ապաքաղաքականացումը և կրթության որակի բարձրացումն առաջնային խնդիրներ են:  Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես կրթության ոլորտի ընդհանուր, այնպես էլ  Վայոց Ձորի և Սյունիքի մարզի առանձնահատկություններով պայմանավորված հարցեր: Նկատի ունենալով, որ երկու մարզում էլ կան սակավաթիվ աշակերտներով փոքր դպրոցներ, որոնք հիմնականում  սահմանամերձ համայնքներում են գտնվում` նախարար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացում կամ փակում չի լինելու. «Մենք փոքր դպրոցների զարգացման համար հեռանկարային ենք  համարում համայնքային կենտրոնի վերածվելու մոդելը: Դպրոցում կարող են կենտրոնացվել մի քանի գործառույթներ` նախակրթարան, դպրոց, գրադարան, մշակութային կենտրոն: Սահմանամերձ գյուղում դպրոցը բնակավայրի պահպանման հիմնական նախապայմանն է` սա կառավարության համար քաղաքական դիրքորոշում է»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Պատասխանելով տնօրենների հարցերին` նախարարը նաև տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը և, ըստ այդմ, աշակերտների թվից բացի, կիրառվելու է նաև գործակից` ըստ դասարանների թվի:  Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվում է 2019 թվականի բյուջետային հայտի մշակման համատեքստում:

Խորհրդակցությունների ընթացքում նախարարն անդրադարձել է նաև ավարտական դասարաններում միասնական ընթացակարգով ավարտական քննությունների կազմակերպման, մանկավարժների դրույքաչափերի ու տարակարգերի վերաբերյալ, ինչպես նաև  հրատապ լուծում պահանջող մի շարք հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)