ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նպատակը կրթության արդյունքի գնահատումն է․ քննարկում Լոռու մարզում

Օգոստոսի 29, 2018
Պաշտոնական

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ: 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մարզում իրականացվող համընդհանուր ներառական կրթությանը և դրանով պայմանավորված խնդիրներին։ Տնօրենները հետաքրքվել և մտահոգություն են հայտնել միասնական ավարտական քննություններ անցկացնելու ԿԳ նախարարության նախաձեռնության վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ նպատակը կրթության արդյունքի գնահատումն է, և այս համատեքստում իրականության հետ առերեսումը անխուսափելի է։ Հաջորդ քայլը, ըստ նախարարի, լինելու է վերլուծությունն ու որակի բարձրացմանը միտված քայլերի իրագործումը։ 
Նկատի ունենալով, որ ԿԳ նախարարությունում վերջին օրերին ստացվել են ահազանգեր՝ նոր ուստարվա մեկնարկով պայմանավորված դրամահավաքության վերաբերյալ, նախարար Ա. Հարությունյանը մեկ անգամ ևս հանձնարարել է՝ բացառել դրամահավաքի պարտադրանքը: Դպրոցների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին բազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնց գերակշիռ մասին նախարարը պատասխանել է տեղում և վստահեցրել, որ ուսումնասիրության ենթակա հարցերը պատասխան կստանան ավելի ուշ՝ դրանք ԿԳ նախարարությունում քննարկելուց հետո:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)