ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արարատում ամփոփվել են օգոստոսյան մարզային քննարկումները

Օգոստոսի 30, 2018
Պաշտոնական

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի կրթության ոլորտի խնդիրները։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի և կրթական ծրագրերի խնդիրներին: Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ գալիք ուսումնական տարվանից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը դպրոցներում տեղի կունենա էլեկտրոնային գրանցման եղանակով, իսկ դասվարների ընտրությունը տեղի կունենա ոչ թե ծնողի ընտրությամբ, այլ վիճակահանությամբ: Նախարարի խոսքով` սա հնարավորություն կտա խուսափել դպրոցներում այսպես  կոչված «էլիտար» դասարանների  ձևավորումից: Նախատեսվում է էլեկտրոնային գրանցմամբ իրականացնել նաև ուսուցիչների մրցութային ընտրությունը, ինչպես նաև փոփոխություններ իրականացնել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և մի շարք այլ կարգերում:

Անդրադառնալով դպրոցներում աշխատանքային տետրերի օգտագործմանը` նախարարը նշել է, որ աշխատանքային տետրեըը պարտադիր չեն և ուսուցիչն իրավունք չունի պահանջել, որ բոլորն ունենան նման տետրեր:

Դպրոցների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնք վերաբերել են դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, ֆինանսավորման բանաձևին, կրթական ծրագրերին, ավարտական քննությունների կազմակերպմանը և այլ խնդիրների:

Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)