ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օգոստոսյան խորհրդակցությունները հատեցին եզրագիծը

Օգոստոսի 31, 2018
Պաշտոնական

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագ, մասնավոր և հատուկ դպրոցների տնօրենների հետ: Անդրադառնալով 2018-2019թթ. նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` նախարարը նշել է, որ այս տարի ուսումնական պլանի փոփոխություն տեղի չի ունեցել` հաշվի առնելով, որ բովանդակային փոփոխությունենրի համար ժամանակ է պահանջվում: Սակայն այժմ ԿԳ նախարարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում մի շարք ընթացակարգերի և առարկայական չափորոշիչների ուղղությամբ: Նախարարի տեղեկացմամբ` կառավարության հաստատմանն է ներկայացված դասարանների ձևավորման կարգը, որտեղ սահմանվում է աշակերտների միջին և առավելագույն խտությունը: Գալիք տարվա սկզբից փոփոխություններ են նախատեսված դպրոցների ֆինանսովորման կարգում: Ֆինանսավորման նոր բանաձևով կբարելավվի հատկապես մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների վիճակը, քանի որ աշակերտների թվից բացի, հատուկ գործակից կկիրառվի նաև ըստ դասարանների թվի: Արայիկ Հարությունյանի տեղակացմամբ արդեն փոխվել է տնօրենների հավաստագրման կարգը, այժմ քննարկվում է տնօրենի ընտրության և նշանակման կարգի փոփոխությունը: Մասնավորապես նախատեսվում է տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում մինչև մրցույթ հայտարարելը հրաժարվել ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման պրակտիկայից և պարտականությունների կատարումը վերապահել դպրոցի փոխտնօրենին: Վերանայվելու է նաև ուսուցիչների ատեստավորման համակարգը. ներդրվելու է «Ուսուցիչ» համակարգը, որն ենթադրում է մասնագիտական կամավոր ատեստավորում և արդյունքում հնարավոր կլինի աշխատավարձի մինչև 50 տոկոս բարձրացում ունենալ: ԿԳ նախարարի հավաստմամբ, նշված բոլոր փոփոխություններն իրականացվել են հանրային և մասնագիտական շրջանակի դժգոհությունների հիման վրա: Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ առաջիկա տարիներին կարևոր համակարգային խնդիրներից մեկն անցումն է համընդհանուր ներառման. «Այն հասարակությունները, որոնք անցում են կատարել ներառման, ունեն բարձր արժեքային համակարգ և մենք խնդիր ունենք դառնալու նման հասարակություն»,- ընդգծել է ԿԳ նախարարը: Անդրադառնալով դպրոցական համազգեստի խնդրին` նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պարտադրանքն անընդունելի է. «Ես դեմ չեմ սև ու սպիտակ համազգեստին, ես դեմ եմ դրա պարտադրանքին: Եթե որևէ դպրոցի ծնողական խորհուրդ կորոշի նման համազգեստ ունենալ, ես խնդիր չեմ տեսնում: Ինձ համար նաև անընդունելի է այն մոտեցումը, թե ազատ ոճի համազգեստը բացասական է ազդելու կարգապահության վրա: Անգամ խորհրդային տարիներին, երբ բոլորը միասնական համազգեստ էին կրում, կային կարգապահ և անկարգ աշակերտներ` դա կապ չուներ համազգեստի հետ»,- նշել է նախարարը: Անդրադառնալով ավագ դպրոցների ֆինանսավորմանը` նախարարը նշել է, որ տարեսկզբին առաջացած թերֆինասովորման ճեղքվածքը կլրացվի, որպեսզի դպրոցների բնականոն գործունեությունը չտուժի: Խորհրադակցության ընթացքում նախարարը պատասխանել է տնօրենների հարցերին և, ամփոփելով քննարկումը նշել, որ ավագ դպրոցներին տնօրենների հետ քննարկումները ավելի ինտենսիվ են դառնալու:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)