ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտելիքի օր

Սեպտեմբերի 3, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի հ. 75 հիմնական դպրոցն առավոտից շնչում էր տոնական տրամադրությամբ: Երգ ու պար, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, մեկը մյուսին հաջորդող գեղեցիկ ու օրվա խորհուրդն ամփոփող բանաստեղծություններ: Տոնական օրվա մեկնարկն ազդարարվեց ՀՀ օրհներգով, ապա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հրաչյա Գյոզալյանը տերունական աղոթքից հետո կատարեց օրհնության կարգ, որին հաջորդեց դպրոցի տնօրեն Ն. Սուրմալյանի ոգեշունչ ելույթ-շնորհավորանքը, որում կարևորվում էր գիտելիքը, մարդը և կրթությունը: Այնուհետև ընթերցվեցին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կ. Արեյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանի ուղերձները, որից հետո սկսվեց համադպրոցական միջոցառումը, որը կազմակերպել էր ՄԿԱ գծով փոխտնօրեն Ն. Զեյնալյանը: Միջոցառմանը շուք ու ջերմություն հաղորդեցին սրտաբուխ երգերն ու պարային կատարումները: Օրվա մեջ իրենց առանձնահատուկ տեղն ու դերն ունեին նորաթուխ աշակերտները՝ 1-ին դասարանցիները, ովքեր առաջին՝ ծանոթացման դասից հետո փոքրիկ էքսկուրս կատարեցին դպրոցում՝ հյուրընկալվելով նաև տնօրեն Ն. Սուրմալյանի աշխատասենյակում, որտեղ նրանց գեղեցիկ անակնկալ էր սպասվում:

Երևանի հ. 75 հիմնական դպրոց

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…