ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համընդհանուր ներառումը համակեցության նոր մարադակ է. Արայիկ Հարությունյան

Սեպտեմբերի 3, 2018
Պաշտոնական

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզ, որտեղ այս տարվանից անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության: Նախարարը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ, ներկա է գտնվել Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի սեպտեմբերմեկյան հանդիսությանը: Շնորհավորելով դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ նոր Հայաստանում մտածող, սովորղ և կարդացող մարդը բարձրագույն արժեք է, և այս ճանապարհին շատ մեծ է ուսուցչի դերը. «Ես այցելել եմ Արմավիրի մարզ և Սարդարապատ երկու պատճառով. նախ` սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզը անցնելու է համընդհանուր ներառման, որը շատ կարևոր քայլ է: Ես կարծում եմ, որ այն հասարակությունը, որը լավագույնս անցում է կատարում համընդհանուր ներառման համակարգին, բարձրանում է զարգացման նոր մակարդակի, որտեղ կան միանգամայն այլ առաքինություններ: Ներառական հասարակություններում համակեցությունը, փոխադարձ հարգանքը, սերը բոլորովին այլ հարթության վրա են գտնվում: Այցիս երկրորդ պատճառը՝ ԿԳ նախարարության համար մարզերը շատ կարևոր են, և մարզային կրթության խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Սարդարապատի դպրոցում, նախարարի ներկայությամբ, վիճակահանությամբ տեղի է ունեցել առաջին դասարանցիների դասարանների ձևավորման արարողությունը: Դպրոցի բակում, ուսուցիչների, աշակերտների և բարձարստիճան հյուրերի ներկայությամբ, ձևավորվել են երեք առաջին դասարանները, ընտրվել են դասվարները: Այս նախաձեռնությունը նախարար Արայիկ Հարությունյանը շատ կարևոր է համարել՝ նշելով, որ հաջորդ տարվանից Երևանում պետք է ներդրվի առաջին դասարաննների ձևավորման հենց այս մոդելը: Դպրոցում նախարարը հանդես է եկել նաև բաց դասով, որի թեման եղել է կրթության բարոփեխումներն ու տեսլականը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հանընդհանուր ներառական կրթության հարցին՝ ԿԳ նախարարը նշել է, որ հարմարեցումների առումով դեռ շատ խնդիրներ կան ինչպես Արմավիրում, այնպես էլ մնացած մարզերում. «Ունենք նաև ուսուցիչների, կրթության կառավարիչների, ծնողների վերապատրաստման հետ կապված հարցեր: Այս փուլում առաջ եկած խնդիրները մենք քայլ առ քայլ լուծելու ենք, և վստահ եմ՝ մի քանի տարի հետո ունենալու ենք շատ լավ համակարգ»: 

Նախարարի տեղեկացմամբ՝ ներկայումս համընդհանուր ներառումը ներդրված է Սյունիքի և Տավուշի մարզերում, իսկ Արմավիրում համակարգը ներդրվում է այս սեպտեմբերից: Այդ նպատակով Արմավիրի մարզում հատուկ դպրոցները վերակազմավորվել են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնք մասնագիտական աջակցություն են ապահովելու դպրոցներին՝ ներառական կրթության կազմակերպման հարցում: Կոնկրետ Սարդարապատի դպրոցում, որտեղ ներառական կրթությունը ներդրվել է մի քանի տարի առաջ, այժմ շուրջ 680 աշակերտներից 50-ը հատուկ կարիքով երեխաներ են. «Հատուկ կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար կարիքի գնահատում է կատարվում, ըստ անհրաժեշտության կազմվում է կրթության անհատական ծրագիր, և ըստ այդ ծրագրի` երեխան ստանում է կրթություն՝ սովորական դպրոցում»,- նշել է նախարարը և հավելել, որ համաձայն կազմված ժամանակացույցի ողջ հանրապետությունում ներդրվելու է համընդհանուր ներառական կրթություն: Հերթական հաջորդ մարզերը լինելու են Շիրակը և Արագածոտնը: Միաժամանակ աշխատանքներ կտարվեն` հաջորդ տարվանից համընդհանուր ներառումը փուլ առ փուլ Երևանում ներդնելու ուղղությամբ: 

Ի պատասխան լրագրողի հարցի՝ ԿԳ նախարարն անդրադարձել է նաև ավարտական քննական թեստերին և տեղեկացրել, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում Լեզվի կոմիտեի ղեկավարը կներկայացնի հայոց լեզվի քննական թեստի նոր տարբերակ, որի մասին կհայտարարվի: Նրա խոսքով` նոր թեստերը կստուգեն աշակերտի վերլուծելու, քննելու և ոչ թե անգիր անելու ունակությունները: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը՝ նշելով, որ հարցը կքննարկվի 2019 թվականի պետական բյուջեի ձևավորման ժամանակ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)