ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաների շահերի պաշտպանության ծրագրերի ամփոփում Տավուշում

Սեպտեմբերի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Վորլդ Վիժն Հայաստանի կողմից Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս և Ոսկեվան համայնքներում իրականացնում է երեխաների շահերի պաշտպանության ծրագրեր, որոնցում ներգրավված են մոտ 50 երեխա:  Երկու տարվա ընթացքում մասնակցելով մարդու իրավունքների, շահերի պաշտպանության ու այլ վերապատրաստման դասընթացներին, երեխաները հզորացրել են իրենց կարողությունները համայնքային ծրագրեր իրականացելու գործընթացում:  Երկամյա ծրագրի շրջանակում խմբերը բացահայտել են կարևոր հիմնախնդիրներ իրենց համայնքներում, որոնք շոշափում են երեխաների շահերը և դրանց լուծման համար իրականացրել գործնական քայլեր՝ համագորակցելով ՏԻՄ-երի, դպրոցների ու այլ կառույցների հետ: Օրինակ, Բերդավանի խումբը  խնդիր են համարել սովորողների մոտ համացանցից ճիշտ օգտվելու վերաբերյալ վատ իրազեկվածությունը, Ոսկեվանի խումբը համարել է խնդիր երեխաների համար կավագործական/փայտագործական խմբակի բացակայությունը իրենց համայնքում: Խնդիրների  աստիճանական լուծման համար երեխաները իրականացրել են հարցումներ, դրանց տվյալների վերլուծություններ, կազմել են գործողությունների պլաններ, հանդիպել որոշում կայացնողների հետ և  ներկայացրել  առաջարկություններ: Արդյունքները գոհացուցիչ են: Ոսկեվանում հիմնվել է կավագործական/փայտագործական խմբակը, Հաղթանակի դպրոցում լուծվել է խմելու ջրի հարցը և այլն: Արդյունքների ամփոփման համար  կայացան եզրափակիչ միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին խմբերի գործունեությունները, իրականացված քայլերը,  ամփոփվեցին իշխանությունների ու դպրոցների տնօրենությունների հետ համագործակցության   արդյունքները, համայնքային ծրագրերի վերջնական ցուցանիշները: Կարևորը այն է, որ խնդիրների լուծման համար երեխաները համագործակցել են որոշում կայացնողների հետ տարբեր մակարդակներում՝ դպրոցների մանխորհուրհուրդների, տնօրենությունների, ավագանիների ու վարչական ղեկավարների հետ:  Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը  բարջր գնահատեց ծրագիրը, քանի որ երեխաների բարձրացրած խնդիրը լուծվել է և իրենց համայնքն ունի երեխաների զբաղվածության նոր կենտրոն:

Ծրագիրը  կշարունակվի Տավուշի մարզում ևս այս տարի և կընտրվեն նոր համայնքներ, որտեղ երեխաները հնարավորություն կունենան հզորացնեն իրենց  կարողություններն ու գիտելիքները քաղաքացիական-հասարակական ոլորտներում:

Երեխաների շահերի պաշտպանության ծրագրի շրջանակում  երեխաներն ու երիտասարդները ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ՝ համայնքային նախագծեր և քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից:

ՎՎՀ Իջևանի և Նոյեմբերյանի գրասենյակներ

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…