ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտելիքի օրը Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցում

Սեպտեմբերի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումը մեր դպրոցում համախմբել էր մեծերին ու փոքրերին:Դպրոցամերձ հրապարակը լի էր սաներով,ծնողներով,հյուրերով:Ի դեպ, իր ներկայությամբ մեզ պատվել էր քաղաքապետ պարոն Գևորգյանը:Հանդիսության պաշտոնական մասից,հնչած ուղերձներից հետո մեր ավագ դպրոցի սաները հանդես եկան երաժշտական և գրական համարներով՝ մեկընդմիշտ արժևորելով մարդու կյանքում դպրոցական տարիների կարևորությունը,որը քաղցր կաթիլի պես անուշ է դարձնում կյանքը:Գրական համարով ամփոփվեց դպրոցի անցած ուսումնական տարվա նկարագիրը՝ հատկապես ձեռքբերումները:Այդ օրը կրկնակի տոն էր մեզ համար,քանի որ իրականություն դարձավ դպրոցի կենսագրականում նախադեպը չունեցող մի կարևոր իրադարձություն.դպրոցի նախկին շրջանավարտների՝  ամերիկաբնակ Սերժ և Անժելա Մարտիրոսյանների հովանավորության շնորհիվ դպրոցի մարզադահլիճը հիմնանորոգվեց:Դպրոցը ցնծության մեջ էր.վայելում էր իր ցանած  սերմերը,փառավորվում էր այն գեղեցիկ զգացողությամբ,երբ զգում ես՝ քո սաները նախապատվությունը տալիս են գործի և ոչ թե խոսքի գերակայությանն ու առավելությանը:

Դպրոցի պատմության մեջ իր ուրույն տեղը կունենա 2018-2019 ուստարվա մեկնարկն ազդարարող միջոցառումը՝ մարզադահլիճի բացման արարողությունը: Հիացական ու գոհունակ հայացքները ամենուր էին;

Դե ինչ,թող որ գեղեցիկ ու արժանապատիվ գործերը լինեն շարունակական,դրանք ապրեցնել են տալիս մարդուն:

Դպրոցի տնօրինություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…