ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեպտեմբերյան լուսե առավոտ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Սեպտեմբերի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

Գիտելիքի, գրի և դպրության տոնը պայծառ տրամադրություն էր ստեղծել Լճաշենի միջնակարգ դպրոցում:

Հանդիսավոր միջոցառումը սկսվեց «Մեր  հայրենիքը» օրհներգի հնչյունների ներքո, բարձրացավ հայոց եռագույնը:

Դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը ուղերձով դիմեց դպրոցականներին, ուսուցիչներին և հյուրերին:

Առանձնակի  ջերմությամբ  շնորհավորեց  1-ին  դասարանցիներին, նրանց մաղթեց բարի դպրոցամուտ, իսկ դպրոցականներին և ուսուցիչներին՝ ամուր առողջություն, գիտելիքների նկատմամբ անսպառ եռանդ, համառ, տոկուն աշխատանք և ուսումնական նոր, բեղմնավոր տարի:

Շնորհավորանքի խոսք ասաց Լճաշեն համայնքի ղեկավար  Կ.Մարգարյանը:

Աշակերտները կատարեցին  «Սեպտեմբերի 1», «Դպրոց, իմ  հարազատ», «Փոքրերի աշխարհ» երգերը: