ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքային այց Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններ

Սեպտեմբերի 6, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԿԳՆ նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի արհեստագործական ուսումնարան, Աբովյանի պետական և էներգետիկական քոլեջներ, ինչպես նաև Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջ և Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան: Նրանք ծանոթացել են ուսհաստատությունների շենքային պայմաններին և նյութատեխնիկական բազային, զրուցել դասախոսական կազմի և ուսանողների հետ: Տնօրենների հետ քննարկվել են ընդունելության գործընթացի արդյունքները, նոր մասնագիտությունների ներդրման հնարավորությունները և այլ հարցեր: Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ քոլեջներում և ուսումնարաններում լուրջ խնդիր է կարգապահության հարցը, մասնավորապես, ուսանողների հաճախելիությունը գյուղական բնակավայրերում, երբ վերջիններս ժամանակ առ ժամանակ ընդգրկվում են գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներում: «Նման խնդիր հիմնականում առկա էր Բյուրեղավանի և Նոր Գեղիի ուսումնական հաստատություններում: Հստակ ու խիստ հրահանգ տրվեց տնօրեններին՝ շտկել իրավիճակը և չունենալ բացակայող ուսանողներ, նաև շեշտադրում արվեց ապահովել կրթության պատշաճ որակ և աշխատել գործատուների  հետ կապի աշխուժացման վրա»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այցելած ուսհաստատություններից երկուսը բավականին անմխիթար վիճակում են և մտահոգվելու տեղիք են տվել՝ ուսանողների թվի և շենքային պայմանների առումով: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ հատուկ է ընտրվել ուսհաստատություններ պատահական այցերի սկզբունքը, որպեսզի տեղում ստուգվի դրանց իրական վիճակը: Հովհաննես Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)