ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր լրագրողներին է ներկայացրել մասնագիտական խորհուրդների դադարեցման պատճառներն ու հետագա գործընթացները: Բանախոսը նշել է, որ իր պաշտոնավարման երեք ամսիների ընթացքում փորձել է ուսումնասիրել մասնագիտական խորհուրդների վիճակը և առկա բոլոր խնդիրները: «Այն տեղեկությունների մեծ մասը, թե իբր ոլորտում առկա են կոռուպցիոն սխեմաներ, որակը չի վերահսկվում և տիրում են կամայական գործընթացներ, ցավոք, իրականություն է: Հայաստանում այսօր գործում է 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով: Գիտնականների մեծ մասը չի բավարարում համապատասխան չափանիշներին, որպեսզի ընդգրկվեն այդ խորհուրդներում: Այդ պատճառով մենք ստիպված եղանք դադարեցնել խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանություններն ընդունելու գործընթացը՝ մինչև կունենանք այդ անհամապատասխանության հստակ պատկերը: Եթե օրենքի ամբողջ խստությունը կիրառենք, միգուցե մնա 1-2 խորհուրդ, որը, բնականաբար, կոլափսի կենթարկի աստիճանաշնորհման ողջ համակարգը»,-նշել է Սմբատ Գոգյանը՝ ընդգծելով, որ ևս երկու շաբաթ կհետաձգվի ատենախոսությունների ընդունման ժամկետը և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշում կկայացվի՝ խորհուրդներ, որոնք բուժման ենթակա են և խորհուրդներ, որոնց գլոբալ փոփոխություններ են անհրաժեշտ: «Կարգի խախտումներով ձևավորված խորհուրդները, բնականաբար, բերել են կոռուպցիոն ռիսկեր: Հետևաբար, մեր նպատակն է՝ վերացնել այդ ռիսկերը, և խորհուրդները բերել օրինական դաշտ: Վերջին ամիսներին ես ներկա եմ գտնվել մի քանի պաշտպանության և պետք է փաստեմ, որ մասնագիտական խորհուրդներում ոչ մի քննարկում չի լինում. ուղղակի տեղի է ունենում քվեարկություն: Մասնագիտական խորհուրդների ղեկավարները, խորհրդի անդամները ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց գործունեության համար, հետևաբար առաջիկայում պետք է այնպես արվի, որ եթե նրանք հավանություն տան խոտանված աշխատանքին, ապա կզրկվեն լինել խորհրդի անդամ կամ ատենախոսության ղեկավար: Առհասարակ, պետք է փաստել, որ մեր գիտությունը շատ ծանր վիճակում է, և դրա մեղավորները նաև գիտնականներն ու մասնագիտական խորհուրդների ղեկավարներն են, որ քայլեր չեն ձեռնարկել՝ այն շտկելու համար»,-նշել է ԲՈԿ-ի նախագահը՝ տեղեկացնելով, որ օրերս ԳԱԱ-ում հանդիպում է ունեցել ակադեմիկոսների և գիտնականների հետ և նրանց համագործակցության կոչ արել: «Որոշում ենք կայացրել՝ ստեղծել աշխատանքային խմբեր, և համատեղ ուժերով ձևավորել համապատասխան ձևաչափեր և չափորոշիչներ՝ բարելավելու այս ոլորտի գործունեությունը: Ցանկանում եմ նշել, որ եթե մինչ այժմ ԲՈԿ-ը կատարել է «ոստիկանի» ֆունկցիա, ապա ներկայումս փոխվելու է դրա փիլիսոփայությունը՝ այն լինելու է, այսպես ասած, «բժշկական» կառույց, որը մտնելու է այդ գործընթացի մեջ ատենախոսությունը ներկայացնելու հենց առաջին օրվանից, վերահսկելու է գործընթացի ողջ օրինականությունը՝ բացառելով ցանկացած կոռուպցիոն դրսևորում և վերջում տալու է համապատասխան գնահատական: Այսինքն՝ ԲՈԿ-ը ոչ թե պատժելու է, այլ գնահատելու է իրական գիտնականին»-,ընդգծել է բանախոսը:
ԲՈԿ-ի նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ