ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արայիկ Հարությունյանը կարևորել է Արցախում բարեգործական ծրագրերի իրականացումը

Սեպտեմբերի 11, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անուշավան Աբրահամյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ ներդրած մեծ ավանդի համար: Արայիկ Հարությունյանը հատկապես կարևորել է հիմնադրամի՝ Արցախում բարեգործական ծրագիր իրականացնելու մտադրությունը՝ ընդգծելով, որ ԿԳ նախարարությունը ևս այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տանում: Մասնավորապես, նախատեսվում է բարերարների աջակցությամբ նպատակային 10 տեղ հատկացնել Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանին և մասնագետներ պատրաստել տնտեսության համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես հարդարման շինարարական աշխատանքների և մետաղների մշակման տեխնոլոգիա մասնագիտություններով:

Իր հերթին Անուշավան Աբրահամյանը նշել է, որ վերջերս է վերադարձել Արցախից, որտեղ Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ եղել է Ստեփանակերտի և Մարտունու, ինչպես նաև  Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարաններում, որտեղ հրաշալի հնարավորություններ կան՝ որակյալ կրթություն ապահովելու համար: Բարերարը նշել է նաև, որ մոտ ժամանակներս հիմնադրամի խորհուրդը որոշում կընդունի՝ Արցախում գյուղատնտեսության ոլորտի որևէ արհեստագործական ուսումնական հաստատություն վերանորոգելու, սարքավորումներով վերազինելու վերաբերյալ՝ ներդնելով նոր մասնագիտություններ, մասնավորապես գինեգործություն, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում, այգեգործություն և այլն: Անուշավան Աբրահամյանը շեշտել է, որ հետևողական է լինելու՝ 2006 թվականից ի վեր ՀՀ 9 ուսհաստատություններում իր կողմից իրականացվող ծրագրերի շարունակական բարելավման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դասախոսների և վարպետների որակավորման  բարձրացման խնդիրներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)