ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով հյուրին՚ ԿԳ նախարարն ընդգծել է, որ հայ-արգենտինյան առկա համագործակցության ամուր հիմքերը հնարավորություններ են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացումը որակական նոր մակարդակի բարձրացնելու և կրթության համակարգում հետագա ծրագրեր իրականացնելու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով կրթության համակարգում ավելին իրագործելու նախապայմանը հայ-արգենտինյան բարեկամության ներուժն է: Խոսելով միջազգային կառույցների հետ համագործակցության առաջնահերթությունների մասին` ԿԳ նախարարը կարևորել է Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը` առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական մասնագիտությունները: Համագործակցության համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է նաև հայկական կրթական բրենդային փաթեթի ձևավորման կարևորությունը` շեշտելով այն հանգամանքը, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնի նկատմամբ արդեն մեծ հետաքրքրություն կա եվրոպական մի քանի երկրներում:
Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան ընդգծել է, որ երկու երկրների համագործակցության ամուր հիմքերը պայմանավորված են ինչպես կառավարությունների մակարդակում, այնպես էլ հայկական սփյուռքի գործոնով: Դեսպանի հավաստամամբ, կրթության ոլորտն Արգենտինայի դեսպանատան գործունեության առաջնահերթություններից մեկն է և իրենք պատրաստակամ են բաց համագործակցության: Ներկայացնելով կրթության ոլորտում հայ-արգենտինյան համագործակցության ծրագրերը՚ պարոն Ուրրիոլաբեիտիան առանձնացրել է Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի հետ համագործակցության ծրագիրը, մասնավորապես ընդգծելով առաջիկայում արգենտինական կենտրոնի բացումը, որը կնպաստի արգենտինյան իսպաներենի դասավանդման, դասախոսների և ուսուցիչների վերապատրաստման բարելավմանը: Հեռանկարային ծրագրերի շարքում դեսպանը կարևորել է նաև իսպաներեն ձեռնարկի հրատարակման և դպրոցներում գյուղատնտեսական մոդելի ներդրման ծրագրերը:
Հանդիպմանն անդրադարձել են նաև Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական և Վաղարշապատի Էռնեկյանի անվան դպրոցներին, ինչպես նաև իսպաներենի ուսուցման արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ