ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

15 քոլեջում ներդրվում է «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական մոդուլը

Սեպտեմբերի 19, 2018
Պաշտոնական

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Օրգանական գյուղատնտեսություն»  ուսումնական ձեռնարկի և երկու ուղեցույցների  շնորհանդեսը: Միջոցոռմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին, Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի, հասարակական կառույցների և գյուղատնտեսական քոլեջների մի շարք ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ավստրիական զարգացման գործակալության և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են  Հայաստանում նախնական և միջին մասնագիտական  կրթության ոլորտի բարեփոխումներին. «2007 թվականից առ այսօր Եվրոպական Միությունը հանդիսանում է ՄԿՈՒ համակարգի  բարեփոխումների հիմնական աջակցող կառույցներից մեկը: Ներկայումս իրականացվող «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» բյուջետային աջակցության ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական ոլորտի ՄԿՈՒ հաստատությունների զարգացմանը: Այն նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտում բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու ՄԿՈՒ շրջանավարտների մրցունակությունը՝ մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման միջոցով»,- նշել է ԿԳ նախարարը: Նրա խոսքով` քոլեջներում ներդրվող օրգանական գյուղատնտեսության նոր դասընթացը կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև շրջանավարտների կարիերայի հետագա պլանավորմանն ու մասնագիտական առաջխաղացմանը: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համագործակցությունը կրթության ոլորտում կլինի շարունակական: 

«Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների հետագա կարիերայի առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», - ողջույնի խոսքում նշել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա հույս է հայտնել, որ մոդուլի ներդրման արդյունքում ուսանողները կստանան գիտելիքներ օրգանական գյուղատնտեսության մեթոդներով արտադրված սննդի օրենսդրության, հսկման, հավաստագրման և պիտակավորման, ինչպես նաև շուկայավարման, բիզնեսի և որակի ապահովման պահանջների վերաբերյալ:

 «ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Ավստրիայի լավագույն փորձի կիրառմամբ մենք մշակել ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով»,-նշել է Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից մշակված  «Մասնագիտական կրթության համակարգում օրգանական գյուղատնտեսության սկզբունքներ» ուսումնական  մոդուլը, որի ներդրման արդյունավետությունն ապահովելու նպատակով հրապարակվել է ուսումնական գրականություն:

Օրգանական գյուղատնտեսություն ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների համար, ովքեր համանուն մոդուլի ներդրումից հետո դասավանդելու են Օրգանական գյուղատնտեսություն առարկան: Ուղեցույցներից  առաջինը նախատեսված է ուսանողների, երկրորդը` օրգանական գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվողների համար:

Նշենք, որ նոր մոդուլը ներդրման շրջանակում  իրականացվել են ավելի քան 90 ՄԿՈՒ մասնագետների վերապատրաստումներ Հայաստանում և Ավստրիայում: Նոր ուսումնական մոդուլը ներդրվում է այս ուսումնական տարվանից շուրջ 15 գյուղատնտեսական և հարակից մասնագիտություններ ունեցող ուսումնական հաստատություններում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…