ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծնողական համալսարանը մեկնարկում է

Սեպտեմբերի 25, 2018
Դպրոցական անցուդարձ

    Ծնող-դպրոց-համայնք կապի ջերմացման շրջանակում Կապանի N5 հիմնական դպրոցի 3-7-րդ դասարանների ծնողների շրջանում սեպտեմբերի 19-ին կազմակերպվեց դաս-սեմինար Սթրեսը մեր օրերում թեմայով:
   Ծնողները, հոգեբան, մանկավարժի օգնական Արինե Սարգսյանի հմտության շնորհիվ իրազեկվեցին և կարևորեցին սթրեսի ճանաչողական դրսևորումները և մշակեցին այնպիսի ռազմավարություն, որը կարելի է կիրառել սթրեսի նվազեցման համար:
    ՄԿԱ փոխտնօրեն Արևիկ Մաթևոսյանը բարձր գնահատեց ծնողների` դպրոցի հետ համագործակցությունը և մշակեց հետագա անելիքների ծրագիր:

Կապանի N 5 հիմնական դպրոց