Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը, որը ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Կենտրոնի բացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, պետական այլ գերատեսչությունների և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
«Սա այն է, ինչ նոր կառավարությունը և ԿԳՆ նոր ղեկավարությունը ցանկանում են, այսինքն, որ բուհերը վերածվեն նաև գիտահետազոտական կենտրոնների: Եվ այս սարքավորումները դա թույլ են տալիս անել՝ հետազոտել մարզիկին տարբեր պարամետրերով, կատարել շտկումներ և բարելավել նրանց արդյունքները»,-կենտրոնի բացմանն իր տպավորություններով է կիսվել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ նորաբաց կենտրոնը կօգնի բարձրացնել մարզիկների ցուցանիշները և բուհի վարկանիշը: Լրագրողների խնդրանքով Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հանրակրթական դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման խնդիրներին: «Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է ֆիզկուլտուրայի զարգացման տարբեր մոդելներ, քանի որ այսօր դրանք որոշ չափով անարդյունավետ են, այդ թվում նաև կապված դպրոցներում համապատասխան հզորությունների կամ դրանց բացակայության հետ: Ներկայումս կառավարությունը գույքագրում է իր բոլոր հնարավորությունները՝ դահլիճները, մարզական սրահները և այլն, որպեսզի օպտիմալ տարբերակներ առաջարկի՝ օգտագործելով այն ռեսուրսները, որ ունի, օրինակ, տվյալ համայնքը՝ տվյալ մարզաձևի առումով»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ խրախուսվելու է նաև մարզական խմբակների ստեղծում:
Նշենք, որ «ՍՊՈՐՏ ԿԱԲ» կենտրոնի բացումը ինստիտուտի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է, այն է` արդիականացնել և կատարելագործել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտային բժշկության բնագավառում իրականացվող գիտական հետազոտությունները` ըստ առաջնային և նպատակային ուղղությունների: Ծրագիրը նախատեսում է համագործակցության իրականացման նոր մոդել մարզաձևերի ֆեդերացիաների, հավաքական թիմերի, մարզական և այլ շրջանակների հետ, որոնք բացառիկ հնարավորություն կունենան կենտրոնում իրականացնել հետազոտական աշխատանքներ, վերաչափել մարզիկների պատրաստվածությունն ու ուժերը մարզական կարևորագույն ստուգատեսերից առաջ:
Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ընթացքում նախարարը կարևորել է բուհերի միջազգայնացման հարցը՝ հորդորելով ակտիվություն ցուցաբերել օտարերկրյա ուսանողների ներգրավման գործում: Ըստ նախարարի՝ նման հնարավորություններ ՀՀ բուհերն ունեն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի հավատարմագրման գործընթացին, որակի ապահովման գործում բուհերի հետազոտական բաղադրիչին, դպրոցներում ուսուցչի որակավորում չունեցող «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդողներին առնչվող այլ խնդիրների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ