ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անկախ Հայաստան-27

Սեպտեմբերի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 20-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը նվիրված ՀՀ Անկախության 27-ամյակին կրում էր «Անկախ Հայաստան-27» խորագիրը:

Միջոցառումն սկսվեց  ՀՀ օրհներգի կատարմամբ: Ներկաներին ՀՀ Անկախության օրվա առթիվ ողջունեց դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Հակոբյանը: Պատմության ուսուցիչ Ա. Մկրտչյանը ներկայացրեց Անկախության ձեռքբերման պատմական գործընթացը: Աշակերտները ներկայացրին  ՀՀ խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը, օրհներգը և խոսեցին դրանց կարևորության մասին:

Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, իսկ վերջում դպրոցի շնորհալի աշակերտները ներկայացրին հայրենասիրական երգեր ու պարեր