ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինտեգրված դաս՝ նախագծային մեթոդի տարրերի կիրառմամբ

Սեպտեմբերի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

2018 թ․ սեպտեմբերի 26-ին Կապանի № 2 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի 12-գ դասարանում բաց դաս է կազմակերպվել ռուսաց լեզվից (ուսուցիչ՝ Նարինե Ասատրյան)։
Թեման․ Արվեստ։ Կերպարվեստի ժանրերը։
Գեղանկարիչներ՝ Մարտիրոս Սարյան,  Հովհաննես Այվազովսկի, Դմիտրի Նալբանդյան։
Դասի տիպը․ ինտեգրված դաս՝ նախագծային մեթոդի տարրերի կիրառմամբ:

Դասի նպատակներն էին․
- նպաստել աշակերտների պատկերավոր մտածողության զարգացմանը
- ձևավորել զրուցակցին լսելու և ընկալելու, իրենց մտքերը հիմնավորելու կարողությունը
- հետաքրքրություն առաջացնել կերպարվեստի, նկարիչների, նրանց հանճարեղ ստեղծագործությունների հանդեպ
- զարգացնել մտածելու, խորհելու և ստացված տեղեկատվության հիման վրա եզրակացություններ անելու կարողությունները
- զարգացնել հաղորդակցական գործունեության հմտությունը, կիրառելով այն խմբային աշխատանքների ընթացքում
- նպաստել աշակերտների գեղագիտական դաստիարակությանը, այն հասկանալու և գնահատելու կարողությունների ձևավորմանը
- հաղորդակից դարձնել հոգևոր մշակույթին, արվեստին:

Դասի ընթացքում կիրառվեցին հետևյալ մեթոդներն ու հնարները․ խոսքային, դիտողական, խմբային աշխատանք:
Օգտագործվեցին․ էլեկտրոնային գրատախտակ, թեմատիկ սահիկանանդեսներ՝ ըստ խմբերի, բաշխման նյութեր, ինքնագնահատման և փոխադարձ գնահատման թերթիկներ։
Ապահովվեցին՝ ռուսաց լեզու և գրականություն, հայ գրականություն, կերպարվեստ առարկաների  միջառարկայական կապերը։
ՈՒսուցչի ներածական խոսքը և խմբերի կողմից ներկայացվող նյութերը ուղեկցվում էին գեղագիտական  բարձր ճաշակով պատրաստված չորս սահիկանանդեսներով։
Դասը կարճ ժամանակում արդյունավետ պատրաստելու նպատակով՝ լայնորեն օգտագործվեցին ժամանակակից տեղեկատվական միջոցները, այն է – Google, Facebook, e-mail, բջջային հեռախոսները։ Հաշվի առնելով, որ ռուսերենը աշակերտների մայրենի լեզուն չի հանդիսանում, հատուկ անատական աշխատանք է տարվել ճիշտ արտասանությունը ապահովելու ուղղությամբ։
Դասից մեծ հաճույք ստացան բոլորը՝ և՛ ուսուցիչը, և՛ աշակերտները, և՛ բոլոր մասնակիցները։
Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանը, ուսմասվար Հայկ Հակոբյանը, օտար լեզուների մեթոդմիավորման անդամները, այլ ուսուոցիչներ։
Դասը նպաստեց աշակերտների արժեքային համակարգի ձևավորմանը՝ պատկերավոր մտածողության զարգացմանը, գեղագիտական դաստիարակությանը, հաղորդակից դարձնելով հոգևոր մշակույթին, արվեստին։

Նարինե Ասատրյան

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…