ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երաժշտամանկավարժական քոլեջն ունի վերանորոգված մարզադահլիճ

Հոկտեմբերի 1, 2018
Պաշտոնական

Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում տոն էր. ուսանողները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ համատեղ, կտրեցին վերջերս վերանորոգված մարզադահլիճի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը: «Այս քոլեջում եղել եմ մայիսին, որի ընթացքում ականատես եմ եղել, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում մարզադահլիճը: Ուրախ եմ, որ իմ այցելությունն ընդամենը փոքր խթան է եղել՝ սկսելու այս գործընթացը, և որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ այսպիսի մեծ փոփոխություններ կատարել: Հատկանշական է, որ վերանորոգման համար քոլեջին հավելյալ գումար չի տրամադրվել. ուսումնական հաստատությունն այն իրականացրել է իր ֆինանսական միջոցների խնայողությունից, որն էլ իր հերթին վկայում է տնօրենի արդյունավետ աշխատանքի մասին: Իհարկե, կրթության ոլորտի խնդիրներն ունեն օբյեկտիվ պատճառներ՝ որոշակի թերություններ, ցածր աշխատավարձ՝ կապված երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, բայց, այնուամենայնիվ, դրանց կողքին կան նաև սուբյեկտիվ գործոններ, որոնք կապված են տնօրենի, խորհրդի, կոլեկտիվի համերաշխության, ուսանողների՝ լավ սովորելու ձգտման հետ: Վերջինիս պարագայում դասախոսն ավելի հաճույքով է մտնում լսարան, իսկ տնօրենն էլ սիրով նվիրվում է՝ ուսանողների համար լավ պայմաններ ստեղծելու գործին»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ մարզադահլիճի վերանորոգումը նոր փոփոխություններ իրականացնելու սկիզբ կհանդիսանա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…