ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի և Ղազախստանի միջև գիտակրթական համագործակցության ամրապնդման ակնկալիքով

Հոկտեմբերի 1, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ղազախստանի Հանապետության Եվրասիական ազգային համալսարանի ռեկտոր, Ղազախստանի ԳԱԱ ակադեմիկոս Եռլան Սիդիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության և գիտության ոլորտի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ կրթության և գիտության ոլորտում առկա ներուժն արդյունավետ չի օգտագործվում: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է միջբուհական կապերի ամրապնդումը և համատեղ գիտական ծրագրերի իրականացումը: Անդրադառնալով աշխատանքային այցի արդյունքներին` ռեկտոր Ե. Սիդիկովը տեղեկացրել է, որ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որը համագործակցությունն ընդլայնելու առաջին կարևոր քայլն է: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ռեկտորների խորհուրդ ձևավորելու, համատեղ գիտական լաբորատորիաներ ստեղծելու և անդամ երկրների ազգային լեզուներով թարգմանական գրականություն հրատարակելու հարցերը: Կարևորվել է նաև ուսանողների փոխանակման ու շաժունության հարցը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…