ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը տոնում է իր 75-ամյակը

Հոկտեմբերի 1, 2018
Պաշտոնական

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտը) տոնում է իր 75-ամյակը։ Հանդիսավոր միջոցառումների շրջանակում երիտասարդ գիտնականները և կրտսեր տարիքի դպրոցական երեխաները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից ժամանած  գիտնականները լաբորատորիայի այգու տարբեր տաղավարներում գիտական փորձեր են իրականացրել Երևանից և ՀՀ մարզերից ժամանած ավելի քան հինգ հարյուր երեխաների համար։ Նման մասշտաբային միջոցառումը, որի կազմակերպչական աշխատանքներին աջակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, միջազգային և տեղացի  գիտնականներին միավորել էր մեկ նպատակի շուրջ՝ երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանում։

Միջոցառման շրջանակում մասնակիցները դիտել են նաև Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի 75-ամյակին նվիրված ճանաչողական ֆիլմ։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով շրջել է լաբորատորիայի տարածքում՝ այցելելով Տեղեկատվական տեխնոլոգիաների և Տիեզերական ճառագայթներ բաժանմունքներ:

Նշենք, որ  Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտանականները զբաղվում են բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, տիեզերական ճառագայթների ոլորտներում հիմնարար հետազոտություններով: Լաբորատորիան գտնվում է Երևանում և ունի երկու բարձր լեռնային տիեզերական ճառագայթների՝ Նոր Ամբերդ (2,000մ) և Արագած (3,200մ) հետազոտությունների կայաններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…