Հոկտեմբերի 3-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կրթության ազգային ինստիտուտի երևանյան գրասենյակում մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստման դասընթացին: ՀՀ ԿԳ նախարարը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացել է վերապատրաստման ընթացքին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել վերապատրաստմանը մասնակից ինֆորմատիկայի ուսուցիչների հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ից «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում մեկնարկել էին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստման դասընթացները: Վերապատրաստումներն իրականացվում են վարկային ծրագրի շրջանակներում կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած 30 տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով:
Հանդիպման մեկնարկին «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը կարևորեց ՏՀՏ գործիքների կիրառման անհրաժեշտությունը ուսումնական հաստատություններում՝ նշեց, որ ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող վերապատրաստումները երաշխավորում են նոր մեթոդների կիրառումը հայաստանյան կրթական համակարգում: 30 վերապատրաստվողներից երկուսը՝ Սոնա Խաչատրյանն ու Արմեն Մկրտչյանը, որոնք վարում էին դասընթացն ու ներկայացնում ՏՀՏ գործիքների կիրառության առանձնահատկությունները, խոսեցին վերապատրաստման կարևորության և արդյունավետության մասին: ՏՀՏ գործիքների կիրառությանը և դրանց առանձնահատկություններին ԿԳՆ նախարարը ծանոթացավ սեփական փորձով: Անձնական սմարտֆոնով, միանալով վիրտուալ համակարգին, Արայիկ Հարությունյանը փորձարկեց ՏՀՏ գործիքներից մի քանիսը և կարծիք հայտնեց դրանց արդյունավետության մասին: ԿԳՆ նախարարը փաստեց , որ ՏՀՏ գործիքները օգտակար են հիմնական և ավագ դպրոցի բովանադակության բարելավման համատեքստում. «Մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում դպրոցի կրթական ծրագրի բովանդակությունը փոխելու ուղղությամբ: Առաջին հերթին ուսուցիչը պիտի հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները և զգա, թե որքանով է այն հեշտացնում թե իր՝ ուսուցչի գործը և թե աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը: Բայց, իհարկե, անհրաժեշտ են համապատասխան պաշարներ և դրանք կիրառելու հմտություններ»,- հավելեց նախարարը:
Վերոնշյալ վերապատրաստման դասընթացների արդյունքում ուսուցիչները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների, հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծմանը և վստահեցնում են որ կօգտագործեն դրանք դասերի ժամանակ: Արդյունքում՝ ժամանակակից, ինտերակտիվ խաղային նյութերը, վիրտուալ փորձերն ու շրջապտույտները կդառնան դասապրոցեսի անբաժանելի մասը:
ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենի խոսքով այս վերապատրաստումները կվերափոխեն ոչ միայն ավանդական կրթական համակարգը այլև կնպաստեն կրթության մշտական հնարավորություն ապահովող ցանցի ձևավորմանը, անհրաժեշտ կադրերի պատրաստմանը, նոր ուսումնական նյութերի, դասավանդման մեթոդաբանության ստեղծմանը, և իհարկե, կրթական նոր ստանդարտների մշակմանն ու տարածմանը:
«Վերապատրաստման դասընթացների արդյունքում ունենալով անհրաժեշտ մակարդակ՝ ինֆորմատիկայի ուսուցիչներն իրենց առարկայի դասավանդումից շատ ավելի մեծ դեր կարող են ունենալ դպրոցում. տնօրինել համակարգչայնացման հարցերը, մշտապես օգնել մյուս ուսուցիչներին տեղեկատվական տեխնոլոգիաները տիրապետելու եւ օգտագործելու գործում»,-հավելեց Հարություն Ղարիբջանյանը։
ՀՀ ԿԳՆ նախարարը ծանոթացավ նաև http://esource.armedu.am/ հասցեով հայալեզու և առարկայական ծրագրերին համապատասխան կառուցված ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաներին , որոնք ստեղծվել են ` «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար: Մանկավարժների հավաստմամբ` վիրտուալ լաբորատորիաները օգնում են դպրոցներին լրացնելու իրական սարքավորումների պակասը և օժանդակում են ուսումնական գործընթացի գրագետ և մատչելի կազմակերպմանը:
Նախարարը վստահեցրեց, որ այս գործիքների կիրառումը և վիրտուալ լաբորատորիաների առկայությունը դասապրոցեսը ավելի գրավիչ կդարձնեն աշակերտների համար, որոնց հետաքրքրվածությունը նոր տեխնոլոգիաներով հաջողությամբ կարող է օգտագործվել նաև դպրոցական առարկաների՝ առավել արդյունավետ ուսուցանման նպատակներով:
Նյութի աղբյուրը. Կրթական ծրագրերի կենտրոն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ