Սեպտեմբերի 30-ին մեծ շուքով տոնվեց Գյումրի քաղաքի օրը, որին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ «Հայաստանի աղն ես, Գյումրի՛…» խորագրով ծրագրի շրջանակում։ Քաղաքի օրը գյուրեցիների հետ նշեցին նաև Տավուշի ու Ջավախքի դեռահասները։ Տոնական միջոցառմանը կենտրոնը ներկայացավ սաների ստեղծագործ աշխատանքների, նախագծած ու պատրաստած ռոբոտների ցուցադրմամբ։
Դեռահասների մտքի և ձեռքի ստեղծած, Գյումրվա արհեստն ու արվեստն արտահայտող ինքնատիպ ստեղծագործություններն անտարբեր չթողեցին գյումրեցիներին, քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին և, իհարկե, փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Վերջինս իր հիացական վերաբերմունքն արտահայտեց «Ընտանիք» կենտրոնի սաների ազգայինի ու ավանդականի համադրմամբ պատրաստած աշխատանքների վերաբերյալ, խրախուսեց նրանց շարունակել ստեղծագործել և նպաստել քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը։ Փոխվարչապետն իր մակագրությունը թողեց «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով խորհրդանշական պաստառի վրա։
Տոնակատարության մասնակիցները Սուրբ Նշան եկեղեցում ծանոթացան նաև ֆրանսահայ բարերար Նարինե Սիմոնյանի նվիրաբերած նորադիր երգեհոնի գործածությանը, որի տեղադրման աշխատանքներին մասնակցել են նաև «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցները:
Տոնակատարության ընթացքում ազգային արհեստով ու արվեստով հետաքրքրվող անձանց համար կենտրոնի սաների կողմից ցուցադրվեց նաև գորգի, կարպետի և արծաթյա իրերի պատրաստման աշխատանքային գործընթաց, կազմակերպվեցին նկարչական և խեցեգործական ֆլեշմոբեր:
«Ամեն մի աշխատանք խոր իմաստ ունի: Եթե մեր երեխաներն այսպիսի մտածելակերպ ունեն, ուղղակի ապշելու է: Տեսնելով այս աշխատանքները՝ կարելի է ասել, որ քաղաքը կորած չէ. այս հող ու ջուրը տաղանդներ է տալիս: Հիացած եմ, փառավորված և ուրախ, որ ապագա ունի նորից այս քաղաքը նման երեխաներով»,-իր տպավորություններով կիսվեց գյումրեցի Արուսյակ Քեչեջյանը:
Հ. Սարգսյան
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ