ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՏՀՏ գործատուների միության անդամների հետ

Մարտի 5, 2018
Պաշտոնական

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների հետ: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են միության կողմից իրականացվող կրթական ծրագրերը, նշվել է, որ ՏՀՏ գործատուների միությունը շեշտը դնում է հիմնարար կրթության վրա:  Այս համատեքստում քննարկվել են կրթության ոլորտում առկա խնդիրները, գործատուների կողմից արվել են մի շարք առաջարկներ , որոնք, նախարար Արայիկ Հարությունյանի հավաստմամբ, հաշվի կառնվեն մասնագիտական ծրագրերի մշակման ժամանակ: ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ներկայացրել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ինստիտուտի (ՀԱՏԻ) գործարար ծրագիրը, որը մշակվել է «Գրանթ Թորնթոն» ընկերության հետ համատեղ: Այս տարի ՀԱՏԻ-ի ծրագիրը հանրային քննարկման է ներկայացվել  «Նոր սերնդի կրթություն» հարթակում և ընդգրկվել միջնաժամկետ ծրագրերի ցանկում:

Միության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել  «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքի բովանդակային փոփոխությանը: Այդ հարցի շուրջ ձեռք է բերվել համագործակցության հստակ պայմանավորվածություն, ինչպես նաև որոշվել է աշխատանքային հանդիպումները դարձնել պարբերական:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն