ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը, որի հիմնական նպատակն է ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների համագործակցությունը: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Կարևորելով համաժողովի անցկացումը` Արայիկ Հարությունյանը ԿԳ նախարարության անունից ողջունել է մասնակիցներին նշելով, որ այն համընկնում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75 ամյակի հետ: Նախարարի խոսքով` հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների և առաջատար գիտահետազոտական կենտրոնների պատվիրակություններ. «Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ մեր հանրապետության ժողովրդավարական արժեհամակարգի և քաղաքացիական հասարակարգի կայացման գործընթացներում անգնահատելի է կրթության և գիտության դերը, որը նպաստում է երկրի զարգացմանը: Համաժողովի հիմնական նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ համաժողովն արդյունավետ հարթակ է անդամ պետությունների միջև նորարարական նախաձեռնությունների և համատեղ գիտական նախագծերի իրականացման, ինչպես նաև ուսանողների և գիտնականների շարժունության զարգացումը խթանելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում գիտնականների միջև կձևավորվի կայուն համագործակցություն, ինչը կնպաստի գիտական համատեղ հետազոտությունների քանակի ավելացմանը և տարածաշրջանում երիտասարդ գիտնականների համագործակցությանը:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Համաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 16-ին: Նախատեսվում է պլենար նիստ, որի ընթացքում ԱՊՀ պետությունների գիտնականները հանդես կգան ԱՊՀ-ում գիտության զարգացման հարցերի վերաբերյալ ելույթներով:
Համաժողովի շրջանակում կանցկացվեն կլոր սեղաններ` «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտական համագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:
Միջոցառման ավարտին համաժողովը կընդունի հռչակագիր:
ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովն անցկացվում է ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018թթ. ծրագրի համաձայն:
ԱՊՀ գիտնականների երկրորդ ֆորումը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից` ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
ամաժողովի անցկացմանն աջակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ