ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դարերի մեջ են մեր արմատները

Հոկտեմբերի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 13-ին Կապանի հ․13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Թարգմանչաց տոնի և Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցում էին Կապանի հ․13 և հ․1 հիմնական դպրոցների աշակերտները: Դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի բացման պատիվը տրվեց Արժանապատիվ Տեր Վահան քահանա Հեբոյանին: 

Սուրբ Թարգմանչաց տոն, լեզվի ու մշակույթի տոն, խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։

«Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, Կատարել Նրա խոսքը:
«Հազար ու մի փոթորիկներ անցան հայ ժողովրդի վրայով, բայց ոչ մի արհավիրք չկարողացավ հայ ժողովրդի հոգուց խլել իր սեփական մայրենի լեզուն և իր արյունով գնված քրիստոնեական հավատքը, որ մեր պապերը կտակեցին մեզ: Նրանք կտակեցին չբաժանվել մեր Մայր եկեղեցուց, որ ծննդավայրն է հայ լեզվի և հայ մշակույթի: Այսօր մեզ մնում է աղոթել Աստծուն և մաղթել, որ Թարգմանչաց ոգին և նրանց շնորհները մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ»․ իր խոսքում նշեց Տեր Վահան քահանա Հեբոյանը:

Գաղտնիք չէ, որ արվեստի յուրաքանչյուր գործիչ իր ներաշխարհից, էությունից, մտքերից ու զգացմունքներից գոնե մի փոքրիկ կտոր է դնում իր աշխատանքներում: Այս մտքով առաջնորդվելով՝ նա փորձեց իր արձանների շնորհիվ բացահայտել երիտասարդ քանդակագործի էությունը:

2016 թվականին երիտասարդ նկարիչ-քանդակագործների սիմպոզիումում Հայկական կարմիր տուֆից կերտած Մեսրոպ Մաշտոցի արձանի հեղինակն է ճանաչված քանդակագործ Արման Սամվելի Ասատրյանը: Քարի ընտրությունը պատահական չի եղել, քանի որ այն ի զորու է արտահայտել լույսի և ստվերի ներդաշնակությունը: Արձանի տեղադրումը տարիների երազանք էր, և այսօր այն իրականություն է:

Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Սյունիքի մատույցում գտնվող Կապանա ոստանը չէր կարող չունենալ իր դպրոցը, որտեղ պետք է դրոշմվեր հավատն ու պատմությունը, լույսն ու երազը: Իսկ երբ Մաշտոց սրբի արձանը լուավոր խաչի ուղեկցությամբ հանգրվանեց Կապանի հ․13 հիմնական դպրոցում, այս պուրակը դարձավ աղոթատեղ, դպրանոց: Շնորհակալ ենք Արման Ասատրյանին, որ արժանի և հարմար վայր ընտրեց մեր դպրոցը: Դարերով կգործի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող այս պուրակը ` Ձեր և կապանցիների սիրո և խնամքի ներքո: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…