ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարի պաշտոնական այցերը Ֆրանսիա և Գերմանիա

Հոկտեմբերի 16, 2018
Պաշտոնական

2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Փարիզում նախարարը կհանդիպի նաև Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ. նախատեսվում է քննարկել «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հետ ծրագրերի իրականացումը:

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների հրավերով 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և կմասնակցի Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակին նվիրված միջոցառմանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի կրթության և հետազոտության դաշնային նախարարի պետքարտուղարի, Բունդեսթագի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի և Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի ռեկտորի հետ: Վերջինիս հետ հանդիպումը կարևորվում է  Բեռլինի պետական գրադարանի, Բեռլինի Հումբոլդթի անվան և Հալլեի Մարտին-Լյութերի անվան համալսարանների կողմից 2019թ. համատեղ կազմակերպվող և Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի համատեքստում։ Նախատեսվում է նաև հանդիպումներ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարար պրոֆեսոր Արմին Վիլլինգսմանի և նույն երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…