ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ Կորպորատիվ զարգացման վարչության պետ Էլկե Զիհլը և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպան այցելել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, որտեղ մեկնարկել է գերմանական դուալ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պիլոտավորման գործընթացը երկու նոր մասնագիտացումների գծով՝ «Ռոբոտաշինություն» և «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում»: Հյուրերը շրջայց են կատարել քոլեջում, որի ընթացքում ծանոթացել են դուալ համակարգի ներդրման գործընթացին, ներկա եղել ուսանողների պատրաստած ռոբոտների ցուցադրությանը:
Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությանը (BMZ)՝ հայկական կողմի հետ համատեղ բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար: Նախարարի տեղակալը նշել է, որ հայ-գերմանական համագործակցությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով, որ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում այն արդեն արձանագրում է տեսանելի արդյունքներ: Փոխնախարարը կարևորել է գերմանական դուալ համակարգի ներդրումը ՝ ընդգծելով, որ առանց այդ համակարգի՝ դժվար է պատկերացնել ՄԿՈՒ ոլորտի զարգացումը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտն իր հերթին նշել է, որ Գերմանիան դուալ համակարգի կիրառման ոլորտում ունի հարուստ փորձ՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ համագործակցությունն առավել արդյունավետ է: Նրա խոսքով՝ գերմանական կողմը պատրաստ է կիսվել իր գիտելիքներով ու փորձով՝ հետաքրքրվելով, թե առավելապես ինչ խնդիրների և մարտահրավերների են բախվում հայ գործընկերները՝ ծրագրերի իրականացման գործընթացում:
Դուալ համակարգի ներդրմանը ներգրավված Ինսթիգեյթ Ռոբոտիքսի և Ֆրիներջին ընկերությունների ներկայացուցիչները, որտեղ քոլեջի ուսանողներն անցնելու են նշված կրթական ծրագրերի գործնական ուսուցումը, իրենց հերթին ներկայացրել են ՄԿՈՒ համակարգում մասնավոր հատվածի ներգրավվածության պատրաստակամությունը և շրջանավարտների հետագա զբաղվածության ապահովման հեռանկարները:
Հիշեցնենք, որ դուալ համակարգը ՄԿՈՒ քոլեջների և վերապատրաստում տրամադրող ձեռնարկության միջև սերտ համագործակցություն է ապահովում: Այն ծնվել է Գերմանիայում և հետագայում մեծ տարածում գտել այլ եվրոպական երկրներում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: Դուալ համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը:
Դուալ համակարգը ներդրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի միջև համագործակցության շրջանակում: Այն արդեն գործում է Հայաստանի 7 քոլեջներում՝ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ, Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, Երևանի պետական հումանիտար քոլեջ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ