ԱՄՆ Գլենդել (Կալիֆորնիա) քաղաքում գործող «Հայ դպրոց» շահույթ չհետապնդող հիմնադրամի համար տարին հոբելյանական է. լրանում է ստեղծման տասնհինգ տարին:
Աշխատանքները սկսելով 2003 թվականին՝ հիմնադրամը հավատարիմ է մնացել իր որդեգրած առաքելությանը. երեխաների կյանքում կարևորելով կրթության դերը՝ հարմարավետ, անվտանգ միջավայր ստեղծել և դասասենյակային նոր կահույքով, այլ պարագաներով ապահովել Հայաստանի և Արցախի նախևառաջ հեռավոր քաղաքների, սահմանամերձ գյուղերի դպրոցներին և աշակերտներին: Ծրագրում ընդգրկվել են նաև մերձակա մարզերը:
Հանրագումարի բերելով տասնհինգ տարիների կատարած աշխատանքը և իրականացրած ծրագրերը՝ «Հայ դպրոց»-ի հանրային կապերի պատասխանատու Մելինե Մելքոնյանը «Հայերն այսօր»–ի հետ զրույցի ընթացքում ասաց, որ մինչև այժմ հիմնադրամն օգնել է ավելի քան 280 դպրոցի. շուրջ 24.000 աշակերտ ստացել է դպրոցական որակյալ կահույք՝ նոր, գունավոր, բազմաֆունկցիոնալ սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, գրապահարաններ և համակարգչային սեղաններ, կախիչներ, ուսուցիչների համար նախատեսած պարագաներ: Նախապատվությունը հիմնականում տալիս են ավելի անմխիթար վիճակում գտնվող հաստատություններին:
«Մենք համագործակցում ենք հայաստանյան և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ: Հիմնադրամի հետագա աշխատանքները համակարգելուն մեծապես նպաստում են տարվա ընթացքում կազմակերպվող նկարների ցուցահանդեսները, ամանորյա միջոցառումները, ճաշկերույթները և այլ ձեռնարկները, որոնց արդյունքում կարողանում ենք դրամահավաք կազմակերպել»,-ասաց Մելինե Մելքոնյանը՝ հավելելով, որ տարիների ընթացքում նվիրատուների թիվն աճել է՝ իրենց գաղափարակից ընկերների, բարեկամների և տեղի հայ համայնքի վստահության շնորհիվ:
Հիմնադրամի հոբելյանական միջոցառումների շրջանակում պարահանդես է կազմակերպվել և հատուկ թողարկմամբ ամսագիր հրատարակվել, որտեղ ամփոփված են կյանքի կոչած ծրագրերը և շնորհավորական նամակները:
Ի դեպ, Հայաստանի բնակչության համար աշխատատեղեր (թեկուզ ժամանակավոր) ստեղծելու համար դպրոցներին տրամադրվող կահույքը Հայաստանում է պատրաստվում, որի միջոցով ընտանիքները կարողանում են լուծել կենցաղային խնդիրները:
«HALO Trust NK» կազմակերպության օգնությամբ Մելինե Մելքոնյանն այս անգամ նույնպես գնացել է Արցախի ականապատված գյուղեր՝ հագուստ բաժանելու նպատակով: Արդյունքում Լաչինի շրջանի գյուղերի 227 բնակիչ և Հադրութի շրջանի գյուղերի 138 բնակիչ օգտվել են բարեգործական նախաձեռնությունից:
«Մեր այցելություններից հետո գյուղացիների ոգևորությունը միանգամից նկատելի է դառնում: Նրանք հույսով են լցվում, հասկանում են, որ լքված չեն և իրենց աջակցող մարդիկ կան: Իսկ աշակերտներին ամեն անգամ ուրախությունից փայլող աչքերով տեսնելով՝ հոգիս խաղաղվում է, որ նրանց կարողացել ենք ժպիտ պարգևել»,-նշեց Մելինե Մելքոնյանը:
Զրույցի վերջում Մելինե Մելքոնյանը, շնորհավորելով «Հայ դպրոց» հիմնադրամի հոբելյանական՝ 15-րդ տարվա կապակցությամբ, մասնավորապես նշեց. «Հայաստան-Սփյուռք փոխգործակցության զարգացման ճանապարհին հիմնադրամի ամբողջ աշխատակազմին կանաչ ճանապարհ և հարատև գործունեություն եմ մաղթում: Հատկապես շնորհակալ ենք հիմնադրամի նախագահ Մոնեհ Տեր-Գրիգորյանին, որն իր ազգանվեր աշխատանքով նպաստում է հայրենաշինության գործին:
Հավելենք, որ հիմնադրամի բացման գործում մեծ է պարսկահայ բարերար Լևոն Ահարոնյանի ավանդը: Նա հեռուստատեսությամբ տեղեկանալով Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի թիվ 136 դպրոցի հրդեհվելու մասին՝ որոշել է հովանավորել վերանորոգման աշխատանքները, նաև աջակցել է Բնապահպանության թանգարանի շենքի վերանորոգմանը: Ապա Լևոն Ահարոնյանը նկատել է՝ Հայաստանում անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցներ էլ կան, որոնք նույնպես վերանորոգման կարիք ունեն: Այդ պատճառով դրամահավաքներ կազմակերպելու նպատակով սկսել է շրջել տարբեր երկրներով: Առաջին նվիրատվությունը եղել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի դպրոցին:
Գևորգ Չիչյան
Նյութի աղբյուրը. hayernaysor.am
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ