Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը կազմակերպել է երկօրյա սեմինար-շնորհանդես (հոկտեմբերի 19-20)՝ ԿՏԱԿ-ի գործունեության, կառավարման համակարգերի, Իթվինինգ ծրագրի առաջընթացի, ինչպես նաև TIMMS միջազգային գնահատման երկրորդային վերլուծության ներկայացման նպատակով: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ կրթական համակարգն այսօր ըստ արժանվույն չի օգտագործում այն բազմաթիվ ծառայությունները, որոնք առկա են ԿՏԱԿ-ում: «Կարծում եմ՝ այս միջոցառումը կարևոր է այն տեսանկյունից, որ արձանագրենք, թե ինչ հնարավորություններ ունենք, ինչպես կարող ենք ընդլայնել դրանք և քաղաքականության մշակման և իրականացման համար օգտագործել այն ողջ տեղեկատվական բազան, որ հավաքում է ԿՏԱԿ-ը: Կրթության ոլորտում քաղաքականության մշակման տեսանկյունից ցանկանում եմ ԿՏԱԿ-ի կարևորությունը շեշտել երկու տեսանկյունից: Նախ, տարիներ շարունակ աշխատելով կրթության ոլորտում՝ մեր գործընկերների հետ մշտապես մտահոգություն ենք հայտնել, որ մեր երկրում անհրաժեշտ է իրականացնել փաստերի, հետազոտությունների և վիճակագրական տվյալների հիման վրա քաղաքականության մշակում և իրականացում: Հետևաբար, եթե կարողանանք ճիշտ ձևով սկզբից հավաքել տվյալները և դրանք վերլուծել, ապա կկարողանանք դրանք փոխակերպել քաղաքականության և որոշումներ կայացնել: Օրինակ, կան դպրոցներ, որոնք չունեն բավարար թվով առարկայական ուսուցիչներ: Այս տվյալներն ինչ-որ տեղ կան, բայց դրանք քաղաքականության մշակման գործում չեն արտացոլվում: Հետևաբար, պետք է տիրապետենք այդ տվյալներին և վերլուծենք, թե ինչու այդ դպրոցներում տարբեր պատճառներով չունենք ուսոուցիչներ, երեխաները չեն կարողացել իրացնել կրթության իրենց իրավունքը, ապա մշակենք և գտնենք արդյունավետ լուծումներ: Բնականաբար, այդ տվյալների բազայի հավաքագրման համար կարևոր է բոլորի ներդրումը, քանի որ առ այսօր ունենք դպրոցներ, որոնք չեն տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Սա խնդիր է, որովհետև հունվարի մեկից դպրոցների ֆիանանսավորումն իրականցվելու է ըստ այն ցուցիչների, որ դպրոցները ներկայացրել են: Եվ եթե այդ տվյալները ԿՏԱԿ-ի բազայում չլինեն, դպրոցները փաստացի ֆինանսավորման խնդիր կունենան: ԿԳՆ-ն՝ որպես լիազոր մարմին, ակնկալում է, որ ի դեմս դպրոցների՝ ունենք ոլորտի համար մտահոգ համակիրներ, ովքեր կաջակցեն մեզ՝ միասին իրականացնելու ակնկալվող բոլոր բարեփոխումները»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ սեմինարի մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկումներ:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգերի, ՏՀՏ բովանդակության, հեռավար ուսուցման վերաբերյալ նյութեր, ինչպես նաև դպրոցների համագործակցության եվրոպական Իթվինինգ և ազգային ծրագրերը, TIMSS – 2003-2015 տվյալների երկրորդային և ՏՀՏ կիրառության սոցիոլոգիական հետազոտությունների 2014-2018թթ․ արդյունքների վերլուծությունները:
Սեմինարի նյութերը և ԶԼՄ-ների լուսաբանումը՝ ԿՏԱԿ-ի կայքում․
Սեմինար-շնորհանդես՝ ԿՏԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունների մասին
Նյութի աղբյուրը. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ