Հոկտեմբերի 18-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին «բ» դասարանում «Ա» տառի ուսուցման բաց դաս էր:
Դասվար Արևիկ Հայրապետյանը մեծ ուշադրություն էր դարձրել դասի հարուստ ու ճաշակով կահավորմանը, որով էլ պայմանավորվեց դասի կառուցումը:
Նորաթուխ աշակերտները կարողացան ամրապնդել նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և այդ եզրույթները սահուն ձևով օգտագործել խոսքում: Նրանք հանդես եկան դերային խաղերով, լսեցին, համագործակցեցին ձայնավոր ու բաղաձայն հնչյունները, կառուցեցին պարզ գծապատկերները, ճանաչեցին ու ներկայացրին դրանք:
Դասվարը հմտորեն հաստատեց «Ա» հնչյունի ընկալումը, տեղի որոշումը բառի մեջ, որից հետո իրականացրեց «Ա» տառի գրությունը մասնիկների համադրելու միջոցով:
Դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը և բոլոր ներկաները բարձր գնահատեցին դասվարի վարպետությունը և սաների երկու ամսվա ձեռքբերումները:
- Այսօր շատ կարևոր օր է և մեզ անակնկալներ են սպասվում,-ամփոփեց Արևիկ Հայրապետյանը և հուշ-նվերներ հանձնեց իր աշակերտներին`գրառումով.
Սիրելի սա՛ն, դու մուտք գործեցիր հայ դպրության կաճառ,
Հայոց այբուբենը Արարչագործության առաքելությունների շղթայի այն հանգուցակետն է, որտեղ հաստատվում է Տիրոջ ներկայությունը մարդու կյանքում,
Ուրեմն գիտցի՛ր,
Մեսրոպյան այբուբենը հույս է, հավատ է, սեր է:
Սիրով սերտի՛ր այն,
Հավատա նրա զորությանը,