ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 22, 2018
Պաշտոնական

Այսօր մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար: «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական  արդյունաբերության հիմնական կենտրոններից մեկը, և այդ բնագավառում բավականին լուրջ ավանդույթներ կան: Անկախությունից հետո տնտեսական կապերի քայքայման արդյունքում Հայաստանում քիմիայի բնագավառը էապես տուժել է: Վերջին տարիներին, օրինակ, մեր երկրի երկու խոշոր բուհերում՝ ԵՊՀ-ում և Պոլիտեխնիկում, շատ քիչ են քիմիայի ֆակուլտետի դիմորդները, որը հիմնականում պայմանավորված է քիմիական արդյունաբերության և տնտեսության ներկա իրավիճակով»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ պետք է նոր զարկ տրվի քիմիայի բանագավառին թե՛ կրթության, և թե՛ գիտահետազոտական ոլորտում: «ՀՀ նոր կառավարությունը բավականին հավակնոտ ծրագրեր ունի կրթության և գիտության ոլորտում: Այս ամիսների ընթացքում փորձել ենք տարբեր ծրագրեր մշակել, իսկ որոշ տեղերում արդեն անցել ենք դրանց իրականացմանը: Միջին մասնագիտական կրթության ոլորտում, օրինակ, մենք բավականին կարևորում ենք գործատուների հետ կապը և վերջերս մի քանի համաձայնագրեր ենք ստորագրել՝ այդ ոլորտն ակտիվացնելու և զարգացնելու համար: Նման հեղինակավոր գիտաժողովների անցկացումը հատկապես քիմիայի բնագավառում կենսական կարևորություն ունի Հայաստանի համար»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առանց միջազգային համագործակցության, առանց գիտական ժամանակակից աշխարհի փորձը և նվաճումները հաշվի առնելու՝ հնարավոր չէ որևէ ոլորտի, հատկապես քիմիայի զարգացումը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ շեշտելով, որ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին և պատրաստ է միավորել մարդկանց, որպեսզի նրանք հաճույքով սովորեն ու նորարարական պրակտիկաներ կիրառեն: 

Գիտաժողովին մասնակցել է 22 աշխարհահռչակ գիտնական, այդ թվում` Նոբելյան 2 մրցանակակիր: Գիտաժողովին ներկա են գտնվել նաև ավելի քան 100 գիտնականներ աշխարհի տարբեր անկյուններից (ԱՄՆ, Շվեյցարիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Իսրայել, Իտալիա, Գերմանիա և այլն)` ունկնդրելու վերոնշյալ բանախոսների ելույթները և ներկայացնելու սեփական աշխատանքները: Կազմակերպիչները համոզված են, որ գիտաժողովը նոր շունչ կհաղորդի Հայաստանում քիմիայի ոլորտին և ուրույն հարթակ կծառայի հայ գիտնականների և ուսանողների համար՝ ծանոթանալու վերջին գիտական զարգացումներին և ձևավորելու նոր կապեր: Նշենք, որ գիտաժողովն ընթանալու է հոկտեմբերի 21-25-ը:

 

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…