ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին «Ա» տառի հետ

Հոկտեմբերի 24, 2018
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 17-ին Մասիսի 3 հիմնական դպրոցի Iբ դասարանցիները առավել մեծ ոգևորությամբ էին եկել դպրոց, իսկ առիթն առավել քան կարևոր էր՝ ծանոթություն մեսրոպյան այբուբենի առաջին տառի հետ։ Ուսուցանվեց «Ա»  հնչյուն- տառը։ Դասվար Զ. Նիկողոսյանի շնորհիվ գիտելիքների խորհրդավոր աշխարհում «Ա»  տառի մուտքը երեխաների համար իրոք վերածվեց տոնի. փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում։ Երեխաների համար սա առաջին կատարած մեծ քայլն էր՝ հայոց գրերը ճանաչելու ու դրանով պարծենալու համար ։ 
Դասի ընթացքում կատարված խմբային աշխատանքի ժամանակ երեխաները, իրար միացնելով նկարների մասերը, ստացան ամբողջական նկարներ, որոնք սկսվում էին «Ա»  հնչյունով։ Կազմեցին բառեր, կատարեցին հնչյունային աշխատանք՝ բառերում տեղադրելով «Ա»  հնչյուն-տառը։ Դասը շարունակվեց Օշականում որտեղ երեխաները երդվեցին.
Ջերմորեն սիրել մեսրոպյան գիրը
Եվ պահել ազգի նկարագիրը,
Արժանի լինել սուրբ մայրենիին,
Հավերժ շենացնել երկիրն հայրենի։
Դասի ավարտին դասվարը երեխաներին հանձնեց օրվա խորհրդանիշ բացիկներ, որտեղ պետք է գրեին մեսրոպյան այբուբենի առաջին տառը։

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…